Асфальтирование
асфальтирование чехов
асфальтирование домодедово
асфальтирование в ступино
укладка тротуарная плитка в ступино
Укладка асфальта
укладка тротуарной плитки домодедово
асфальтирование дорог чехов
асфальтирование дорог в ступино
асфальтирование дорог в домодедово
Երևանի «Հայբուսակ» համալասարան

Երևանի "Հայբուսակ" համալսարանի հարգելի ուսանողներ, այժմ կարող եք օգտվել էլեկտրոնային գրադարանից հետևյալ հղումով՝ 87.241.136.14:8080/Elgrad/
Մուտք գործելու համար անհրաժեշտ է մուտքագրել ձեր անունը և նշանաբանը։
Այն ուսանողները, ովքեր նախապես համալսարանում չեն գրանցվել համակարգում, կարող են ուղարկել գրադարանի էլ․ փոստին ( Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript ) հետևյալ տվյալները՝
- անձնագրի պատճե
- Ֆակուլտետ, մասնագիտություն, կուրս
- հեռախոսահամար
- ՀՀ-ում բնակչության վայրի հասցե
Տեսնել ավելին...

Հայբուսակ համալսարանի գրադարանը իր գործունեությունը սկսել է 1991 թ-ից` ունենալով ընդամենը հարյուր անուն գիրք: Պարբերաբար համալրվելով դասագրքերով, ուսումնաօժանդակ, ուսումնամեթոդական, գեղարվեստական, հանրամատչելի գրականությամբ և ամսագրերով ներկայումս դարձել է ուսանողների և դասախոսների համար ցանկալի վայրերից մեկը: Գրադարանին կից գործում է ընդարձակ ընթերցասրահը, որն ունի ինտերնետ կապից /Wi Fi / օգտվելու հնարավորություն: Ներկայումս գրքերի ընդհանուր թիվը հասնում է 35.340 –ի, որից 15.080-ը դասագրքեր են , 4200-ը ծրագրային գեղարվեստական, 1400-ը ուսումնամեթոդական, 14600-ը ուսումնաօժանդակ, 60 քարտեզ, էլեկտրոնային-տեղեկատվական 19 CD, որտեղ ընդգրկված են 25.000 անուն գիրք: Առկա է նաև տեղեկատվական տպագրական մամուլ: Գրադարանը համագործակցում է Հայաստանի ազգային գրադարանի, Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանի, Գիտաբժշկական գրադարանի հետ, որոնց հետ կնքված պայմանագրերի շնորհիվ մեր ուսանողները կարող են անվճար օգտվել նրանց գրքային ֆոնդերից:

Տեսնել ավելին...

Համալսարանը մշտապես հրատարակում է իր աշխատակիցների գիտության և կրթության մեջ մեծ նվաճումներ ունեցող հեղինակների դասագրքեր, գիտահանրամատչելի և ուսումնամեթոդական ձեռնարկներ:

 

Տեսնել ավելին...

Ֆիտոթերապիա (բուսաբուժություն),

8 հատոր, "Հայբուսակ" համալսարան,
2004 թ,768 էջ+128 էջ գունավոր ներդիր
Հեղինակներ` Լ.Վ.Հարությունյան, Ա.Լ.Հարությունյան, Ա.Ա.Թորոսյան, Ռ.Խ.Հովհաննիսյան
Գիրքը, որը բաղկացած է 6 հատորներից, մանրամասն տեղեկություններ է պարունակում աշխարհում հայտնի ավելի քան 2800 դեղաբույսերի մասին:

Սույն հատորը ընդգրկում է 164 տեսակ դեղաբույսեր, որոնց գերակշռող մասը Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիպող բույսեր են և հնուց ի վեր օգտագործվում են ժողովրդական բժշկության բնագավառում:

Դեղաբույսերը գրքում ներկայացված են ըստ հիվանդությունների բնույթի: Համառոտակի նկարագրվում են առանձին խմբերի հիվանդությունները:

Ըստ գլուխների մանրամասն նշվում է յուրաքանչյուր հիվանդության ֆիտոթերապիայի առանձնահատկությունները: Տրվում են յուրաքանչյուր դեղաբույսի հայերեն, լատիներեն և ռուսերեն անվանումները, ընտանիքը, արտաքին նկարագրությունը, տարածվածությունը /Հայաստանի համար մանրամասն/, պահպանության կարգավիճակը, հումքի բնույթը, դրանից ստացվող հիմնական պատրաստուկները, քիմիական կազմը, հիմնական բուժական նշանակությունը, տեղեկություններ ֆարմակոլոգիական ազդեցության և բժշկության բնագավառում օգտագործման մասին:

Գրքում զետեղված են առավել կարևոր 111 դեղաբույսերի գունավոր նկարները: Գիրքը նախատեսված է բժիշկների, կենսաբանների, համապատասղան ուսումնական հաստատությունների ուսանողների և ընթերցողների լայն շրջանների համար:


 

Տեսնել ավելին...

«Հայբուսակ» համալսարանը միակ համալսարանն է ողջ ԱՊՀ երկրների տարածքում, որ հանդիսանում է հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի անդամ:

Սոց.Կայքերում

 Facebook

 

  Google plus

 

  Twitter

Հետադարձ կապ

ՀՀ   ք. Երևան

Աբելյան 6

Հեռ. 010 39-06-98, 39-61-61

Email: info@academedu.org

 

Copyright © 2014 AcademEdu.org All Rights Reserved. Designed by Kayq.org