International Academy Of Education
www.academedu.org
Հիմնական Ֆակուլտետներ Ամբիոններ եւ անձնակազմ Իրադաձություններ ՀՏՀ Սայթի քարտեզ Հետադարձ կապ
Belief of the Nation-Recognition of the State
Yerevan_ Haybusak_University
Armenian_Open_University
Lazaryan_Institute_of_International_Relations
Haybusak_College
AVAG DPROC
About_Us
 
 
Գիտական Խորհուրդ
 
   
 
     
 
ԿՄԱ Գիտական Խորհուրդ
 
  Նախագահ`  
  Ակադեմիկոս Լևոն Վռամի Հարությունյան, կենս. գիտ. դ., պրո‎ֆեսոր  
     
  Անդամներ`  
  Անահիտ Լևոնի Հարությունյան, ԿՄԱ գլխավոր տնօրեն, բան. գիտ. դ., պրո‎ֆեսոր  
  Աննա Լևոնի Հարությունյան, "Հայբուսակ" համալսարանի հենակետային քոլեջի տնօրեն, դոցենտ  
  Բոգդան Գևորգի Գասպարյան, ԿՄԱ պրոռեկտոր, ‎‎ֆիզ.-մաթ. գիտ. թ., դոցենտ  
  Վազգեն Վարդգեսի Սեմերջյան, ակադեմիկոս, գիտական քարտուղար, բժշկ. գիտ. դոկտոր, պրո‎ֆեսոր    
  Վահե Սարգսի Էն‎ֆիաջյան, "Հայբուսակ" համալսարանի հասարակական աշխատանքների գծով պրոռեկտոր  
  Դոնարա Ասքանազի Հարությունյան, ՀԲՀ պրոռեկտոր  
  Սուսաննա Ավետիքի Պետրոսյան, "Հայբուսակ" համալսարանի ուսումնական մասի վարիչ  
  Նելլի Սերգեյի Քամալյան, "Հայբուսակ" համալսարանի բժշկական ‎ֆակուլտետի դեկան, կենս. գիտ. թ., դոցենտ  
  Ժաննա Վլադիմիրի Հարությունյան , "Հայբուսակ" համալսարանի հումանիտար ‎ֆակուլտետի դեկան, մանկ. գիտ. թ., դոցենտ  
  Նիկոլայ Արմենակի Օթարյան, "Հայբուակ" համալսարանի տնտեսագիտական ‎ֆակուլտետի դեկան  
  Գեղեցիկ Միխակի Գրիգորյան, ՀԲՀ իրավատնտեսագիտական ‎‎ֆակուլտետի դեկան, իրավ. գիտ. թ., դոցենտ  
  Գրետա Գրիգորի Դաշտոյան, ՀԲՀ հումանիտար ֆակուլտետի դեկան, մշակույթի վաստակավոր գործիչ  
  Վլադիմիր Սևանի Կարապետյան, ԿՄԱ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբ. գիտ. դ.  
  Դիանա Ռոբերտի Գալոյան, ԿՄԱ տնտեսագիտաության ամբիոնի վարիչ, տնտ. գիտ. թ.  
  Նատալյա Կարենի Գոնչար-Խանջյան, ԿՄԱ ռուսաց լեզվի և համաշխարհային գրականության ամբիոնի վարիչ, բան. գիտ. թ.  
  Ռուբեն Եղիշեի Սարոյան, ԿՄԱ հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ, պատմ. գիտ. թ., պրո‎ֆեսոր  
  Ռոբերտ Սամվելի Ամբարջանյան, "Հայբւսակ" համալսարանի ախտաբանության ամբիոնի վարիչ, բժշկ. գիտ. դ., պրո‎ֆեսոր  
  Ալեքսեյ Ցոլակի Թորոսյան, "Հայբւսակ" համալսարանի դեղաբանության ամբիոնի վարիչ, բժշկ. գիտ. դ., պրո‎ֆեսոր  
  Վահագն Վարդանի Գրիգորյան, "Հայբւսակ" համալսարանի վիրաբուժության ամբիոնի վարիչ, բժշկ. գիտ. թ., պրո‎ֆեսոր  
  Վիգեն Հայկի Պետրոսյան, "Հայբւսակ" համալսարանի նյարդաբանության ամբիոնի վարիչ, բժշկ. գիտ. թ., պրո‎ֆեսոր  
  Նիկոլայ Մեսրոպի Հովհաննիսյան, ակադեմիկոս , ՀՀ Առողջապահության Նախարարության ճառագայթային ախտորոշման և այրվածքների կենտրոնի տնօրեն, բժշկ. գիտ. թ., պրո‎ֆեսոր  
  Սերգեյ Աշոտի Բաջինյան, ԿՄԱ մաթեմատիկայի և ‎ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, կենս. գիտ. դ.
  Լաուրա Արմենակի Մանուկյան, "Հայբուսակ" համալսարանի կենսաբանության ամբիոնի պրո‎ֆեսոր, բժշկ. գիտ. դ  
  Հրանտ Միքայելի Ավանեսյան, հոգեբանական գիտ. դ., պրո‎ֆեսոր  
  Անժելա Հակոբի Քալոյան, համաշխարհային գրականության ամբիոնի դասախոս, բան. գիտ. դ.  
  Վիկտոր Արտեմի Մելքումով ԿՄԱ գլխավոր տնօրենի խորհրդական, բժշկ գիտ. դոկտոր, պրո‎ֆեսոր  
  Գեորգ Ռոբերտ Խուրի, Համբուրգի համալսարանի դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի դասախոս, բժշկ. գիտ. դոկտոր  
  Մուհամեդ Մուլհեմ Արուս, Համբուրգի համալսարանի նյարդավիրաբուժության ամբիոնի դասախոս, բժշկ. գիտ. դոկտոր  
  Գրիգոր Տիգրանի Ղազանչյան, Նյու Յորքի ատամնաբուժական-օրթոդոնտիկ համալսարանի պրո‎ֆեսոր  
     
 
     
 
 
 
  ԼԵՎՈՆ ՎՌԱՄԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ծնվել է 1927 թ-ին: 400-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, տպագրել է 40-ից ավելի մենագրություններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ, դասագրքեր և բառարաններ: Ներկայումս աշխատում է "Արցախի ‎‎ֆլորան"մենագրության վրա: Գիտական հետաքրքրությունները` էկոլոգիա, բնապահպանություն, բուսաբանություն, կանաչապատում, բուսաբուժություն, դեկորատիվ կանաչապատում, լանդշա‎ֆտային ճարտարապետություն:
 
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
 
2006- Կրթության Միջազգային Ակադեմիայի նախագահ, ԿՄԱ գիտական խորհրդի նախագահ
1995- Խ. Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Ինստիտուտի (այժմ համալսարան) կենսաբանության և կենսաբանության դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ
1994- "Հարություն" գիտակրթական ասոցիացիայի նախագահ
1990-1993 "Հայբուսակ" ինստիտուտի (այժմ համալսարան) ռեկտոր
1978- Խ. Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Ինստիտուտի գյուղհիմունքների ամբիոնի վարիչ
1973- Հայաստանի ԳԱ Բուսաբանության ինստիտուտի կանաչապատման և լանդշա‎ֆտային ճարտարապետության բաժնի վարիչ
1962- Ավագ գիտական աշխատող Հայաստանի ԳԱ Բուսաբանության ինստիտուտում
   
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ, ՊԱՐԳԵՎՆԵՐ, ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ
 
2007- Միջազգային Ին‎ֆորմատիզացիայի Ակադեմիայի (www.iia.ca) անդամ
2006- ՌԴ Բժշկատեխնիկական Ակադեմիայի իսկական անդամ
2003- Անանիա Շիրակացու անվան մեդալ` ՀՀ Նախագահի հրամանագրով
2002- Էկոլոգիայի և Կենսագործունեության Անվտանգության Գիտությունների Միջազգային Ակադեմիայի իսկական անդամ (http://www.maneb.spb.su/)
2002- Միջազգային Մանկավարժական Ակադեմիայի անդամ
1983- Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի և արհմիութենական հանրապետական կոմիտեի Պատվոգիր
1983- Բնության պահպանության ընկերության հանրապետական խորհրդի նախագահության Պատվոգիր
1983- Պրո‎ֆեսորի կոչում
1978- Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Պատվոգիր
1976- "Գիտելիք" Համամիութենական ընկերության Պատվոգիր
1973- ԳԱ Գովեստագիր
1973- ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի բրոնզե մեդալ
1971- Ժուռնալիստների միության անդամ
1970- Դոկտորական ատենախոսություն
1961- Թեկնածուական ատենախոսություն
   
ԳՐՔԵՐ ԵՎ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
2006- Պարտիզպանի հանրագիտարան (2 հատոր), Երևան, "Հայբուսակ" համալսարանի հրատարակչություն
1993-2006 Ֆիտոթերապիա (8 հատոր), Երևան, "Հայբուսակ" համալսարանի հրատարակչություն
2005- Հայաստանի բնությունը, նրա պահպանության և հարստացման ուղիները, Երևան, "Հայբուսակ" համալասարանի հրատարակչություն
2004- Ճանապարհորդություն բնության գաղտնարաններում, Երևան, "Հայբուսակ" համալսարանի հրատարակչություն
2003- Հետաքրքրաշարժ բուսաբանություն, Երևան, "Հայբուսակ" համալսարանի հրատարակչություն
1997- Ընդհանուր էկոլոգիա, I պրակ:"Հայբուսակ" ինստիտուտի հրատ., Երևան (բուհական դասագիրք)
1997- Ընդհանուր էկոլոգիա, II պրակ:"Հայբուսակ՚" ինստիտուտի հրատ., Երևան (բուհական դասագիրք)
1996- Հանրաճանաչ դեղաբույսերի օգտագործման համառոտ ձեռնարկ:"Հայբուսակ՚" ինստիտուտի հրատ., Երևան (Ա. Լ. Հարությունյանի համահեղինակությամբ)
1987- Քո շրջապատի ծաղիկները: Գիտահանրամատչելի ակնարկ:"Արևիկ", Երևան
1986- Հայաստանի դենդրո‎ֆլորան: "Լույս", Երևան, II հատոր (Ս. Լ. Հարությունյանի համահեղինակությամբ)
1986- Կանաչ շինարարության հայ-ռուսերեն բացատրական բառարան: Հայկական ԽՍՀ ԳԱ հրատ., Երևան (Ֆ. Ճ. Հայրապետյանի և Յա. Ի. Մուլիքջանյանի համահեղինակությամբ)
1985- Հայաստանի դենդրո‎ֆլորան: "Լույս" Երևան, I հատոր (Ս. Լ. Հարությունյանի համահեղինակությամբ)
1984- Քո շրջապատի թփերը: Գիտահանրամատչելի ակնարկ: "Սովետական գրող", Երևան
1983- Քո շրջապատի ծառերը: Գիտահանրամատչելի ակնարկ:"Սովետական գրող", Երևան
1983- Բնության պահպահնության հիմունքները:"Լույս", Երևան (բուհական դասագիրք, Է. Մ. Հայրապետյանի համահեղինակությամբ)
1981- Որ ավելի գեղեցիկ դառնա Սևանը: "Լույս"՚, Երևան
1974- Անտառապուրակներ և կանաչ գոտիներ:"Հայաստան", Երևան
1969- Լանդշա‎ֆտային պարկաշինություն:"Հայաստան", Երևան
1962- Գյուղական բնակավայրերի կանաչապատումը: "Հայաստան", Երևան (Ս. Պ. Աթոյանի համահեղինակությամբ)
1961- Ճանապարհների և փողոցների կանաչապատումը "Հայաստան", Երևան /Ս. Պ. Աթոյանի համահեղինակությամբ/
   
 
 
 
 
  ԱՆԱՀԻՏ ԼԵՎՈՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ծնվել է 1958 թ-ին: Բազմաթիվ մրցանակների և պարգևների դափնեկիր է: Գիտական հետաքրքրությունները` ռուս և արտասահմանյան գրականություն, Դոստոևսկին և նրա ազդեցությունը համաշխարհային գրականության վրա, ժամանակակից ամերիկյան գրականություն, բարձրագույն կրթության զարգացման հիմնախնդիրներ, ՀՀ մասնավոր բարձրագույն կրթության զարգացման դինամիկա:

էլեկտրոնային հասցե` aharutunyan@academedu.org
 
 
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
 
2009- Հայկական համալսարանների ռեկտորների խորհրդի նախագահության անդամ
2007- Ին‎ֆորմատիզացիայի Միջազգային Ակադեմիայի անդամ (www.iia.ca)
2007- ՌԴ Բժշկատեխնիկական Ակադեմիայի իսկական անդամ
2006- Ազատամարտի վետերանների միության պատվավոր անդամ
2006- Կրթության Միջազգային Ակադեմիայի հիմնադիր, Տնօրենների Խորհրդի նախագահ
2005- Կրթության միջազգային ցուցահանդես (Բեյրութ, Լիբանան) բարձրագույն կրթության կազմակերպչի դիպլոմ
2004- ԱՊՀ երկրների բարձրագույն կրթության ցուցահանդեսի դիպլոմ
2004- Բարձրագույն կրթության միջազգային ցուցահանդեսի (Հալեպ, Սիրիա) մասնակցի դիպլոմ
2003- ՀՀ ռադիո և հեռուստատեսության "Հեռանե" մրցանակաբաշխության մրցանակ
2002- ՀՀ Ոսկրածուծի դոնորների ռեեստրի տնօրենների խորհրդի անդամ
2001- Դոկտորական ատենախոսություն
1999- այժմ ՀՀ մասնավոր ուսումնական հաստատությունների "Ինտելեկտ" միության նախագահ
1998- ԱՄՆ-ի Կենսագրությունների ինստիտուտի կողմից ընտրվել է Տարվա մարդ
1997- այժմ ՀՀ մասնավոր բուհերի ռեկտորների խորհրդի անդամ
1995- "Հայբուսակ" համալսարանի բարեգործական ‎ֆոնդի նախագահ
1994-1999 ՀՀ մասնավոր ուսումնական հաստատությունների "Ինտելեկտ" միության նախագահի տեղակալ
1994- "Հարություն" գիտակրթական ասոցիացիայի հիմնադիր անդամ
1993- "Հայբուսակ" ինստիտուտի (այժմ "Հայբուսակ" համալսարան) ռեկտոր
1991-1993 "Հայբուսակ" ինստիտուտի պրոռեկտոր
1979- Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվ. ինստիտուտը և անցել աշխատանքի Խ. Աբովյանի անվ. Հայկական Պետական Մանկավարժական Ինստիտուտում (այժմ` Հայկական Պետական Մանկավարժական Համալսարան), ռուս գրականության ամբիոնում
 
 
 
 
  ԱՆՆԱ ԼԵՎՈՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ծնվել է 1967 թ-ին: Հեղինակ և համահեղինակ է 4 մենագրության և 18 գիտական հոդվածների: Գիտական հետաքրքրությունները` դեղաբույսեր, դրանց քիմիական կազմը, տարածվածությունը, օգտագործման ձևերը:
 
 
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
 
1997-այժմ Երևանի "Հայբուսակ" համալսարանի հենակետային քոլեջի հիմնադիր-տնօրեն
1990-1997 Դասախոս Երևանի "Հայբուսակ" համալսարանում
1990- Ավարտել է ԵՊՀ կենսաբանության ‎ֆակուլտետը
 
 
 
 
  ԲՈԳԴԱՆ ԳԵՎՈՐԳԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Ծնվել է 1947 թ-ին: Միջուկային ‎ֆիզիկայի և հայկական ֆիզիկայի պատմության վերաբերյալ շուրջ 20 հոդվածների հեղինակ է: "Академик А. И. Алиханов: Воспоминания, письма, документы" գրքի խմաբգիրն ու հեղինակներից մեկն է, "Ալիխանյան եղբայրներ" վավերագրական կինոնկարի սցենարի հեղինակն է:

էլեկտրոնային հասցե` bgasparyan@academedu.org

 
 
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
 
2007-այժմ ՀԲՀ պրոռեկտոր
2001-2006 Երևանի "Հայբուսակ" համալսարանի գիտական քարտուղար
1993- Դոցենտի կոչում
1987- Թեկնածուական ատենախոսություն
1969-2000 Հայկական Մանկավարժական Ինստիտուտի դասախոս
1969- Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի ‎ֆիզիկայի ֆակուլտետը
 
 
 
 
  ՎԱԶԳԵՆ ՎԱՐԴԳԵՍԻ ՍԵՄԵՐՋՅԱՆ
Հեղինակ է 270 գիտական աշխատությունների, ուսումնական ձեռնարկների, բրոշյուրների, ընդհանուր վիրաբուժությանը նվիրված 2 մենագրությունների, 4 վավերագրական կինոնկարների` նվիրված ՁԻԱՀ-ին, վիժումների վնասին, դոնորությանը և երկրաշարժին: Ակադեմիկոս Վ. Սեմերջյանը մի շարք գյուտերի հեղինակ է. սրտի վիրահատությունների ժամանակ կիրառվող արյան արհեստական շրջանառության մոդիֆ‎իկացված ապարատի, ինչպես նաև արյան արհեստական շրջանառության փոքրածավալ ապարատի, որն օգտագործվում է ստորին վերջույթների թարախա-բորբոքային, անոթային հիվանդությունների ժամանակ: "Вестник новых медицинских технологий" համառուսական գիտական պարբերականի խմբագրական խորհրդի անդամ է: Գիտական հետաքրքրությունները` սրտի և արյունատար անոթների վիրաբուժություն, ռեանիմացիա, ստորին վերջույթների թարախա-բորբոքային հիվանդություններ, առողջապահության կազմակերպում:
 
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
 
2006- այժմ Երևանի "Հայբուսակ" համալսարանի ռեկտորի խորհրդական գիտահրատարակչական գործունեության գծով, ԿՄԱ գիտական քարտուղար
1995-2005 Տուլայի (Ռուսաստան) պետական համալսարանի վիրաբուժական հիվանդությունների ամբիոնի պրո‎ֆեսոր
1972-1993 Երևանի մի շարք գիտահետազոտական ինստիտուտների և բուժական հիմնարկությունների ղեկավար
1972- Դոկտորական ատենախոսություն
1964- Թեկնածուական ատենախոսություն
1961- Սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստիտուտի հիմնադիր Ա. Լ. Միքայելյանի հետ համատեղ
1957-1961 ԽՍՀՄ ԳԱ արյան շրջանառության ինստիտուտի Սիբիրի բաժանմունքի կրտսեր գիտաշխատող (Նովոսիբիրսկ)
1957- Ավարտել է Մոսկվայի Պիրոգովի անվ. երկրորդ պետական բժշկական ինստիտուտը
   
ՏԻՏՂՈՍՆԵՐ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ
 
2006- ՌԴ ‎ֆունդամենտալ գիտությունների ակադեմիայի անդամ
2004- Ընդգրկվել է "Лучшие люди России" ("Ռուսաստանի լավագույն մարդիկ") հանրագիտարանի մեջ և ստացել համանուն մեդալ
2003- Քեմբրիջի և ԱՄՆ-ի կենսամատենագրական ինստիտուտների "XX դարի գիտնականները" մրցանակ և Պատվո մեդալ
1995- ՌԴ Բժշկատեխնիկական գիտությունների ակադենիայի իսկական անդամ
 
 
 
 
 
  ՎԱՀԵ ՍԱՐԳՍԻ ԷՆՖԻԱՋՅԱՆ
Ընտրատարածք 086 Ծննդյան թիվ 24.12.1978 Կուսակցություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն Խմբակցություն 02.12.2009 «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն Հանձնաժողով 22.12.2009 Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով Էլ. փոստ enfiajyan@parliament.am Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 24-ին Երեւանում: 1992թ. ավարտել է Երեւանի բիզնեսդպրոցը, 2003թ.` Երեւանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, 2005թ.` ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի մագիստրատուրան: Տնտեսագետ: 2006թ. ընդունվել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: 1996-1998թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 1999-2005թթ. եղել է Երեւանի «Հայբուսակ» համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ, 2001-2004թթ.` Կրթության միջազգային ակադեմիայի Երեւանի «Հայբուսակ» համալսարանի մենեջեր, 2001 թվականից` ԿՄԱ ԵՀՀ գիտական խորհրդի անդամ, 2004 թվականից` պրոռեկտոր, 2003-2006թթ.` ՀՀ ԱԺ նախագահին առընթեր երիտասարդական հարցերի խորհրդի գլխավոր քարտուղար, 2004 թվականից` «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՀԿ նախագահ, 2005 թվականից` ԿՄԱ տնօրենների խորհրդի անդամ: 2007 թվականից` Կրթության միջազգային ակադեմիայի շրջանավարտների միավորում ԵՀԿ նախագահ, 2007-2009թթ.` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական, 2009 թվականից ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ, «Հատիս Երեւան» ակումբի հիմնադիր-նախագահության անդամ: 2006 թվականից` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, ԲՀԿ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ, 2009 թվականից` ԲՀԿ նախագահության անդամ: 2009թ. դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Մասնակցել է երեք տասնյակ միջազգային եւ համահայկական սեմինարների, դասընթացների, հավաքների: Ավելի քան երկու տասնյակ ծրագրերի եւ գիտական հոդվածների հեղինակ է: Պարգեւատրվել է մի շարք մեդալներով եւ պատվոգրերով: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Ինտերնետային էջ` : www.enfiajyan.am

էլեկտրոնային հասցե` venfiajyan@academedu.org

 
 
 
 
 
  ԴՈՆԱՐԱ ԱՍՔԱՆԱԶԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ծնվել է 1932 թ-ին: Մասնակցել է բազմաթիվ կո‎նֆերանսների, համագումարների, պլենումների, նստաշրջանների, դասախոսել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտում, եղել է "Գիտելիք" ընկերության նախագահ և պարգևատրվել է "Գիտելիքների տարածման ակտիվ գործունեության համար" մեդալով, դպրոցին և մանկավարժական գիտությանը մատուցած ծառայությունների համար` "Խաչատուր Աբովյան" մեդալով: Տարբեր տարիներին արժանացել է "Աշխատանքային կարմիր դրոշի" և "Պատվո նշան" շքանշանների, ինչպես նաև մի շարք այլ շքանշանների և պատվոգրերի: Եղել է "Շիրակ" միջազգային ընկերակցության նախագահության անդամ, իրականացրել է սոցիալական ծրագրեր և նախագծեր:
 
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
 
2002- "Գյումրու պատվավոր քաղաքացու" կոչում
1993- այժմ Հայկական Բաց Համալսարանի հագուստի գեղարվեստական մոդելավորման ‎ֆակուլտետի դեկան և պրոռեկտոր
1983 - ՀՀ Գերագույն Խորհրդի նախագահության անդամ
1979-1988 Լենինականի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար
1959-1979 Զբաղեցրել է մի շարք վարչական պաշտոններ, ծավալել է ակտիվ քաղաքական և հասարակական գործունեություն
1961-1975 Լենինականի քաղաքային կոմիտեի քարտուղար
1949-1953 Լենինականի Միքայել Նալբանդյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ‎ֆակուլտետի ուսանող
 
 
 
 
 
  ՍՈՒՍԱՆՆԱ ԱՎԵՏԻՔԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ծնվել է 1958 թ-ին: Բազմաթիվ գիտամեթոդական հոդվածների հեղինակ է:

էլեկտրոնային հասցե` spetrosyan@academedu.org

 
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
 
1995- այժմ "Հայբուսակ" ինստիոտուտի (այժմ համալսարան) ուսումնական մասի վարիչ
1991-1995 "Հայբուսակ" ինստիոտուտի ուսումնական մասի մեթոդիստ
1981-1991 Հայկական Պետական Մանկավարժական Ինստիտուտի դասախոս
1981 - Ավարտել է Երևանի ՊԵտական Համալսարանի կենսաբանական ‎ֆակուլտետը
1975 - Ավարտել է Ավ. Իսահակյաննի անվ. դպրոցը
 
 
 
 
  ՆԵԼԼԻ ՍԵՐԳԵՅԻ ՔԱՄԱԼՅԱՆ
Ավելի քան 55 գիտական աշխատությունների հեղինակ է:
 
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
 
1992- այժմ Երևանի "Հայբուսակ" համալսարանի բժշկական ‎ֆակուլտետի դեկան
1992 - Թեկնածուական ատենախոսություն
1978-1990 Ասիստենտ Խ. Աբովյանի անվ. Հայկական Պետական Մանկավարժական Ինստիտուտի կենսաբանության ամբիոնում
1978- Ավարտել է Խ. Աբովյանի անվ. Հայկական Պետական Մանկավարժական Ինստիտուտի կենսաբանության ‎ֆակուլտետը
 
 
 
 
  ԺԱՆՆԱ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ծնվել է 1946 թ-ին: Մի շարք ուսումնամեթոդական հոդվածների հեղինակ է:
 
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
 
1998- Թեկնածուական ատենախոսություն` Մոսկվայի Ուսուցման բովանդակության և մեթոդների գիտահետազոտական ինստիտուտում
1998- այժմ "Հայբուսակ" համալսարանի հումանիտար ‎ֆակուլտետի դեկան:
 
 
 
 
  ՆԻԿՈԼԱՅ ԱՐՄԵՆԱԿԻ ՕԹԱՐՅԱՆ
Ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, շուրջ 60 գիտական հոդվածների հեղինակ:
 
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
 
1996- այժմ "Հայբուսակ" համալսարանի տնտեսագիտական ‎ֆակուլտետի դեկան
2004- "Հայբուսակ" համալսարանի պրո‎ֆեսորի կոչում
1980-1996 Հայկական մանկավարժական ինստիոտւտի դասախոս
1972-1980 Թեթև արդյունաբերության տեխնիկումի ուսումնական մասի վարիչ
1965- Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի մաթեմատիկայի ‎ֆակուլտետը
 
 
 
 
  ԳԵՂԵՑԻԿ ՄԻԽԱԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ծնվել է 1954 թ-ին: Շուրջ 35 գիտական և ուսումնամեթոդական հոդվածների հեղինակ է: Մի շարք միջազգային և հասարակական կազմակերպությունների փորձագետ է մարդու, կանանց և երեխաների իրավունքների, գենդերային հիմնախնդիրների գծով: Գիտական հետաքրքրությունները` կանանց իրավունքներ, երեխաների իրավունքներ, գենդերային խնդիրներ, Եվրոպական իրավունք:

էլեկտրոնային հասցե` ggrigoryan@academedu.org

 
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
 
2006- այժմ ՀԲՀ իրավատնտեսագիտական ‎ֆակուլտետի դեկան
2006- Փաստաբանների պալատի արտոնագիր և վկայական
2004-2005 ՀՀ Ազգային Ժողովի իրավաբան-փորձագետ
2002- այժմ Դասախոս Երևանի պետական տնտեսագիտական ինստիոտւտում
2002 - Դոցենտի կոչում
2001 - Թեկնածուական ատենախոսություն
1996-2002 ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, գիտական քարտուղար
1993-2006 Լ. Քալաշյանի անվ. Հայկական Բաց Համալսարանի դասախոս, ամբիոնի վարիչ
1980-1996 Դասավանդել է ԵՊՀ-ում
1998-1999 Վերապատրաստվել է Բուդապեշտում մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային իրավապաշտպան համակարգերի գծով
1979 - Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետը
 
 
 
 
  ԳՐԵՏԱ ԳՐԻԳՈՐԻ ԴԱՇՏՈՅԱՆ
Շուրջ 25 գիտական աշխատանքների հեղինակ է: Գիտական հետաքրքրություններ` մշակութաբանություն, հայ սփյուռքի պատմություն, մշակույթի պատմություն, մանկավարժություն և հոգեբանություն, մանկավարժության պատմություն, մանկավարժական հոգեբանություն:
 
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
 
2006- այժմ ՀԲՀ հումանիտար ‎ֆակուլտետի դեկան
1999-2006 ՀԲՀ Մանկավարժության և հոգեբանության ‎ֆակուլտետի դեկան
1999- ՀԲՀ դոցենտի կոչում
1995-1999 ՀԲՀ անհատական ուսուցման դեպարտամենտի դեկան
1992-1996 ՀԲՀ միջազգային կապերի և դաստիարակչական աշխատանքների գծով պրոռեկտոր ՀԲՀ դասախոս
1991-1992 ՀԲՀ ուսումնական մասի վարիչ
1990- ՀԲՀ հիմնադիրների խորհրդի անդամ, հասարակության հետ կապերի պատասխանատու
1988- Մշակույթի վաստակավոր գործչի կոչում, Համամիութենական "Գիտելիք" ընկերության "Ակտիվ աշխատանքի համար" մեդալ
1986-1990 ՀԽՍՀ "Գիտելիք" ընկերության վարչության գիտական քարտուղար
1986- Հայաստանի Բարձրագույն Կրթության Նախարարության պատվոգիր
1971-1986 "Գիտելիք" ընկերության Երևանի քաղաքային կազմակերպության պատասխանատու քարտուղար
1967-1971 ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող
1963-1967 Ասպիրանտուրա
1959-1963 ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի աշխատակից
1959- Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի քիմիական ‎ֆակուլտետը
 
 
 
 
 
  ԴԻԱՆԱ ՌՈԲԵՐՏԻ ԳԱԼՈՅԱՆ
Ծնվել է 1980 թ-ին:15 ուսումնամեթոդական հոդվածների և մեկ մենագրության հեղինակ է: Գիտական հետաքրքրությունները` միջազգային ինտեգրացիա, միջազգային աշխատուժի միգրացիա, միջազգային առևտուր, միջազգային կապիտալի միգրացիա:

էլեկտրոնային հասցե` dgaloyan@academedu.org

 
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
2006- այժմ ԿՄԱ տնտեսագիտության ամբիոնի վարիչ
2006- ԿՄԱ դոցենտ
2005- այժմ Դասախոս Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուոտւմ
2004- Թեկնածուական ատենախոսություն
2003- այժմ Դասախոս Երևանի "Հայբուսակ" համալսարանում
2001- Կոմերցիոն մենեջեր "Ռոբալ" կոոպերատիվում
2001- ՀՊՏՀ "Համաշխարհային տնտեսագիտություն" մասնագիտության ասպիրանտուրան
2000-2001 Ավագ մասնագետ "Կոտք աուդիտ" ՓԲԸ-ում
2001- Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ընդհանուր տնտեսագիտության ‎ֆակուլտետի "Համաշխարհային տնտեսագիտություն" բաժինը
 
 
 
 
  ՆԱՏԱԼՅԱ ԿԱՐԵՆԻ ԳՈՆՉԱՐ-ԽԱՆՋՅԱՆ
Ծնվել է 1969 թ-ին: 15 գիտական հոդվածների հեղինակ է: Գիտական հետաքրքրությունները` միջնադարյան էպոս, ժամանակակից արգենտինական գրականություն (Խ. Լ. Բորխես, Խ. Կորտասար), գեղարվեստական թարգմանության տեսություն:

էլեկտրոնային հասցե` ngonchar-khandjyan@academedu.org

 
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
 
2006- այժմ "Հայբուսակ" համալսարանի ռուսաց լեզվի և համաշխարհային գրականության ամբիոնի վարիչ
2002 - "Հայբուսակ" համալսարանի դասախոս, թեկնածուական ատենախոսություն
1991- այժմ ԵՊՀ գրականության տեսության և արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս
1991 - Ավարտել է ԵՊՀ ռուսական բանասիրության ‎ֆակուլտետը
 
 
 
 
  ՌՈՒԲԵՆ ԵՂԻՇԵԻ ՍԱՐՈՅԱՆ
Ծնվել է 1937 թ-ին: 30-ից ավելի գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների հեղինակ է:
 
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
 
2006- "Հայբուսակ" համալսարանի պրո‎ֆեսորի կոչում ԿՄԱ հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ
1997 - Դասախոս Երևանի "Հայբուսակ" համալսարանում
1983- Դոցենտի կոչում
1971- Թեկնածուական ատենախոսություն
1969- Հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դասախոս
1961- Ավարտել է Խ. Աբովյանի անվ. Հայկական Պետական Մանկավարժական Ինստիտուտի պատմա-լեզվագրական ‎ֆակուլտետը
 
 
 
 
  ՌՈԲԵՐՏ ՍԱՄՎԵԼԻ ԱՄԲԱՐՋԱՆՅԱՆ
Ավելի քան 65 գիտական աշխատությունների հեղինակ է: Ունի բժշկի բարձրագույն որակավորում պաթոլոգիական անատոմիա մասնագիտությունից:
 
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
 
1996- այժմ Երևանի "Հայբուսակ" համալսարանի պաթոլոգիական անատոմիայի ամբիոնի վարիչ
1996- Երևանի "Հայբուսակ" համալսարանի պրո‎ֆեսոր
1980-1990 Երևանի պետական բժշկական ինստիտուտի (այժմ` Երևանի պետական բժշկական համալսարան) պաթոլոգիական անատոմիայի ամբիոնի դասախոս
1971- Թեկնածուական ատենախոսություն
1963-1973 Երևանի պետական բժշկական ինստիտուտի կոլագենային հիվանդությունների պրոբլեմային լաբորատորիայի ավագ գիտաշխատող
1965- Ավարտել է կլինիկական օրդինատուրան
1960- Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը
 
 
 
 
  ԱԼԵՔՍԵՅ ՑՈԼԱԿԻ ԹՈՐՈՍՅԱՆ
250 գիտական աշխատությունների հեղինակ է: Գիտական հետաքրքրությունները` ալերգոլոգիա, թերապիա, կենսափիլիսոփայություն:
 
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
 
1989-այժմ Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի թերապիայի ամբիոնի պրո‎ֆեսոր
1997-այժմ "Հայբուսակ" համալսարանի ալերգոլոգիայի, իմունոլոգիայի և կլինիկական դեղաբանության ամբիոնի վարիչ
1985- Պրո‎ֆ‎‎եսորի կոչում
1980-1989 Բաքվի բժիշկների կատարելագործման ինստիտուտի պրոռեկտոր
1980- Դոկտորական ատենախոսություն
1966- Թեկնածուական ատենախոսություն
1961- Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը
 
 
 
 
 
 
  ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Շուրջ 40 գիտական աշխատանքների հեղինակ է, ունի բժշկի բարձրագույն որակավորում ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությունից:
 
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
 
1995- այժմ Երևանի "Հայբուսակ" համալսարանի ընդհանուր վիրաբուժության և վիրաբուժական հիվանդությունների ամբիոնի վարիչ
1993-1995 Աշխատել է Իրանում որպես վիրաբույժ
1984- Թեկնածուական ատենախոսություն
1971-1984 Աշխատել է որպես վիրաբույժ մի շարք բժշկական հաստատություններում
1978- Ավարտել է կլինիկական օրդինատուրան
1971- Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը
 
 
 
 
  ՎԻԳԵՆ ՀԱՅԿԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ավելի քան 80 գիտական աշխատությունների հեղինակ է: Գիտական հետքրքրությունները` նյարդաբանություն և ուղեղի արյան շրջանառության խանգարումներ:
 
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
 
2003- Պրո‎‎ֆեսորի կոչում
1995-այժմ "Հայբուսակ" համալսարանի նյարդաբանության ամբիոնի վարիչ
1973- Թեկնածուական ատենախոսություն
1970-այժմ "Արմենիա" բժշկական կենտրոնի նյարդաբանության և ուղեղի արյան շրջանառության խանգարումների բաժնի վարիչ
1968- Ավարտել է կլինիկական օրդինատուրան "Նյարդային հիվանդություններ" մասնագիտությամբ
1964- Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը
 
 
 
 
  ՍԵՐԳԵՅ ԱՇՈՏԻ ԲԱՋԻՆՅԱՆ
220 գիտական աշխատությունների և 3 գյուտի հեղինակ է:

էլեկտրոնային հասցե` sbajinyan@academedu.org

 
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
 
2006-այժմ ԿՄԱ մաթեմատիկայի և ‎ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, կենսա‎ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ
1985- Դոկտորական ատենախոսություն
1974- Տրավմոտոլոգիայի, օրթոպեդիայի, այրվածքների և ռադիոլոգիայի կենտրոնի աշխատակից Թեկնածուական ատենախոսություն
1964-1974 Երևանի Պետական Համալսարանի կենսա‎ֆիզիկայի ամբիոնի աշխատակից
1964 - Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի կենսաբանության ‎ֆակուլտետի կենսա‎ֆիզիկայի բաժինը
 
 
 
 
 
  ԼԱՈՒՐԱ ԱՐՄԵՆԱԿԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ
200 գիտական աշխատությունների և ուսումնական ձեռնարկների, 2 մենագրությունների և 4 գյուտի հեղինակ է:
 
 
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
1991-այժմ Երևանի "Հայբուսակ" համալսարանի նորմալ անատոմիայի ամբիոնի վարիչ
1981-1991 Երևանի պետական բժշկական ինստիտուտի նորմալ անատոմիայի ամբիոնի դասախոս
1978- Դոկտորական ատենախոսություն
1968-1988 Երևանի պետական բժշկական համալսարրանի մարդու նորմալ անատոնիայի ամբիոնի աշխատակից
1968- Թեկնածուական ատենախոսություն
1964-1967 Ասպիրանտուրա Մոսկվայի երկրորդ բժշկական ինստիտուտում
1961-1964 Կլինիկական օրդինատուրա
1960 Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը
 
 
 
 
  ՀՐԱՆՏ ՄԻՔԱՅԵԼԻ ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ծնվել է 1957 թ-ին: Շուրջ 130 գիտական հոդվածների, 2 ուսումնական ձեռնարկի և 2 գյուտի հեղինակ է:
 
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
 
2006- Պրո‎‎ֆեսորի կոչում
2005-այժմ Երևանի Պետական Համալսարանի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի վարիչ
2004- Դոկտորական ատենախոսություն
1998-այժմ ՀԲՀ դասախոս
1993- Դոցենտի կոչում
1985- Թեկնածուական ատենախոսություն
1978- Ավարտել է Ֆիզիկական Կուլտուրայի Հայկական Պետական Ինստիտուտը