Նոյեմբերի 5-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալվել էր Կրթության Միջազգային Ակադեմիայի մաս կազմող "Հայբուսակ" համալսարանում:
Միջոցառմանը ներկա էին Աժ փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյանը, Աժ պատգամավորներ և բարձրաստիճան հյուրեր:
Գագիկ Ծառուկյանը շրջեց համալսարանում, այցելեց "Հայբուսակի" բազային պոլիկլինիկա, ծանոթացավ պայմաններին: Այնուհետև հանդիսավոր պայմաններում մասնակցեց "Հայբուսակ "համալսարանի մարզադահլիճի բացման արարողությանը:

Բուհի ուսանողական պառլամենտի կողմից "Հայբուսակ" համալսարանի պրոռեկտոր Վահե Էնֆիաջյանը Գագիկ Ծառուկյանին հանձնեց պատվոգիր հայկական սպորտում մեծ ավանդ և արգասաբեր գործունեություն ծավալելու համար:
Կրթության Միջազգային Ակադեմիայի տնօրենների խորհրդի նախագահ ԱՆԱՀԻՏ ԼևՈՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ իր խոսքում նշեց, որ համալսարանում բարի ավանդույթ է ձևավորվել ազգի բացառիկ նվիրյալներին Կրթության Միջազգային Ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում շնորհելը: Գագիկ Ծառուկյանը այն եզակիներից մեկն էր, որին շնորհվեց պատվավոր դոկտորի կոչում և Մեսրոպ Մաշտոցի անվան ոսկեմեդալ:
2009թ. մայիսի 16-ին "Հայբուսակ" համալսարանում կայացավ "Խելահեղ նամակներ խելահեղ սիրո" խորագրով միջոցառում, որն ընդգրկում էր 18-20-րդ դարերի քաղաքական գործիչների սիրային նամակները, բանաստեղծությունները, խոհերը:
Ներկայացված այլազգի ու մեծահամբավ անհատների կյանքի այնկողմնային ախարհի հետ ունկնդրի հաղորդակցումը խիստ հետաքրքրքահարույց է:
Գրական ցերեկութը հատկորոշող ու խորհրդամղող էր բոլոր նրանց համար, ովքեր այլ կերպ են պատկերացրել մեր մեծերին Նապոլեոնին, Բալզակին, Պուշկինին ու այլոց կամ նրանց անձնական մարդկային նկարագրի մասին քիչ են տեղեկացվել:
Իսկ նամակները գործչի, գեղագետի հոգու հայելին են: |