• Գրանցում
  • Russian (CIS)
  • English (United Kingdom)
Սխալ
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
Էլ.փոստ

Սիրելի բարեկամներ,

Ընդամենը 20 տարի առաջ մեզանից ոչ ոք չէր կարող երազել անգամ, որ կգան այսպիսի ժամանակներ, կստեղծվեն նոր տնտեսական հարաբերություններ, զարգացումներ, այլընտրանքային կրթություն, հետևաբար` և մտածողություն: Իսկ այսօր:

Մարդկության պես հին մեր արևաշող երկիրը` պատմության և ճակատագրի մեծագույն փորձություններ անցած Հայաստան աշխարհը, ապրում և զարգանում է քաղաքակիրթ հանրության օրենքներով, ձգտում տեղ զբաղեցնել աշխարհի կայուն երկրների շարքում:

Հայաստանի Հանրապետության ամեն քաղաքացի երազում է տեսնել մեր հայրենիքը բարեկեցիկ, խաղաղ և կրթության երախտավոր երկիր: Այս սկզբունքին հետևում է նաև Կրթության Միջազգային Ակադեմիան, որը կարճ ժամանակում վերաճել է մի մեծ կառույցի` բազմաթիվ ֆակուլտետներով, մասնագիտություններով, բազային քոլեջով, դպրոցով, պոլիկլինիկայով, գիտական կենտրոններով և էլի շատ ու շատ ստորաբաժանումներով, պետության կողմից հավատարմագրված համալսարաններից բաղկացած: Մեր նպատակն է ապահովել բարձրակարգ կրթություն միջին և բարձր մասնագիտական ոլորտում, թողարկել XXI դարի մասնագետներ հետբուհական կրթության ասպարեզում, տեսնել մեր շրջանավարտներին տնտեսության ամենատարբեր ճյուղերում` պատասխանատու դիրքերում: Եվ ոչ միայն մեր հայրենակիցներին, այլև այն բազմաթիվ օտարերկրյա երիտասարդներին, որոնք ընտրել են մեր ուսումնական հաստատությունները:

Օր-օրի աճում և վերելք է ապրում Կրթության Միջազգային Ակադեմիան, և դրա երաշխիքը մեր դասախոսների անձնվեր աշխատանքն է, ռեկտորատի հոգատար վերաբերմունքը և, իհարկե, մեր ուսանողների անմնացորդ նվիրումը իրենց ընտրած մասնագիտությանը, բուհին, նրանց մեծ հավատը ապագայի հանդեպ: Մի իմաստուն ասել է. "Ապագան գուշակելու լավագույն միջոցը այն կառուցելն է": Մենք համոզված ենք , որ մեր համալսարաններում ստացած կրթությունը կօգնի երիտասարդ սերնդին կառուցել իր ապագան այսօր: Ապագա, որ կարող է գեղեցիկ լինել միայն խորը և հստակ գիտելիքների դեպքում, ապագա, ուր մարդը կգնահատվի իր մասնագիտական հմտություններով, ինտելեկտով, աշխատանքի հանդեպ մեծ հարգանքով և անվերջ կատարելագործվելու իր ձգտումով: Այսօր մենք մեր հանրապետության հետ մեկտեղ բազմաթիվ մանր ու մեծ խնդիրներ ենք լուծում, հաղթահարում ենք նոր գաղափարախոսությունից բխող շատ հարցեր, քայլ առ քայլ ինտեգրվում ենք առաջադեմ մարդկության նվաճումներին: Սակայն մենք ունենք նաև մեծ առավելություն. մեզ հասու են մեր ժողովրդի հնագույն կրթական և գիտական ավանդույթները և ողջ մարդկության հազարամյա կենսափորձը:

 

Մեր առջև է ինտլեկտի անծայրածիր ուղին: Եկեք անցնենք այն միասին:

Սիրով, համագործակցության ակնկալիքով,

Դոկտոր, պրոֆեսոր` Անահիտ Հարությունյան


 

Կայքի բաժիններ

Հեղինակային իրավունքները պաշտպանված են՝ © 2012 Կրթության Միջազգային Ակադեմիա.
------------------------------------------------------------------------------------------------------------------------
Site by Vahagn Podosyan |