|
ԱՆԱՀԻՏ ԼԵՎՈՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ծնվել է 1958 թ-ին: Բազմաթիվ մրցանակների և պարգևների դափնեկիր է: Գիտական հետաքրքրությունները՝ ռուս և արտասահմանյան գրականություն, Դոստոևսկին և նրա ազդեցությունը համաշխարհային գրականության վրա, ժամանակակից ամերիկյան գրականություն, բարձրագույն կրթության զարգացման հիմնախնդիրներ, ՀՀ մասնավոր կրթության զարգացման դինամիկա:
Էլ. հասցե՝ aharutyunyan[շնիկ]academedu.org
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ, ԿՈՉՈՒՄՆԵՐ
2011 - Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի անդամ:
2010 – «Ոճ էկրանից» մրցանակաբաշխության մրցանակ
2007 - Ինֆորմատիզացիայի Միջազգային Ակադեմիայի (www.iia.ca) անդամ
ՌԴ Բժշկատեխնիկական Ակադեմիայի իսկական անդամ
2006 - Ազատամարտի վետերանների միության պատվավոր անդամ
Կրթության Միջազգային Ակադեմիայի հիմնադիր, Տնօրենների խորհրդի Խորհրդի նախագահ
2005 - Կրթության միջազգային ցուցահանդեսի (Բեյրութ, Լիբանան) բարձրագույն կրթության կազմակերպչի դիպլոմ
2004 - ԱՊՀ երկրների բարձրագույն կրթության ցուցահանդեսի դիպլոմ
Բարձրագույն կրթության միջազգային ցուցահանդեսի (Հալեպ, Սիրիա) մասնակցի դիպլոմ
2003 - ՀՀ ռադիո և հեռուստատեսության «Հեռանե» մրցանակաբաշխության մրցանակ
2002 - ՀՀ Ոսկրածուծի դոնորների ռեեստրի տնօրենների խորհրդի անդամ
2001 - Դոկտորական ատենախոսություն
1999 – ՀՀ Մասնավոր ուսումնական հաստատությունների «Ինտելեկտ» միության նախագահ
1998 – ԱՄՆԻ-ի Կենսագրությունների ինստիտուտի «Տարվա Մարդ» մրցանակի դափնեկիր
1997 – ՀՀ մասնավոր բուհերի ռեկտորների Խորհրդի անդամ
1995 – Հայբուսակ համալսարանի բարեգործական ֆոնդի նախագահ
1994-1999 ՀՀ Մասնավոր ուսումնական հաստատությունների «Ինտելեկտ» միության նախագահի տեղակալ
1994 – «Հարություն» գիտակրթական ասոցիացիայի հիմնադիր անդամ
1993 – Հայբուսակ ինստիտուտի (այժմ համալսարան) ռեկտոր
1991-1993 Հայբուսակ ինստիտուտի պրոռեկտոր
1979 – Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվ. ինստիտուտը և անցել աշխատանքի Խ. Աբովյանի անվ. Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ռուս գրականության ամբիոնում
|