|
|
Տնտեսագիտական բաժին
Շրջանավարտները ստանում են տնտեսագիտության բակալավրի որակավորում կառավարում մասնագիտությամբ, որից հետո կարող են շարունակել կրթությունը մագիստրատուրայում կամ անցնել աշխատանքի ժողովրդական տնտեսության բոլոր ոլորտներում` արտադրական հիմնարկներում, բանկերում, առևտրային կազմակերպություններում, հայ-արտասահմանյան բիզնես-ձեռնարկություններում և այլն: Տնտեսագիտական բաժնի ուսանողներն ուսումնասիրում են հետևյալ առարկաները: Ընդհանուր հումանիտար և հասարակագիտական-տնտեսագիտական դասընթացներ` հայոց լեզու և խոսքի մշակույթ, ռուսաց լեզու և խոսքի մշակույթ, մասնագիտական թարգմանություն (ռուսաց լեզու), օտար լեզու, քաղաքագիտության հիմունքներ, հայոց պատմության հիմնահարցեր, փիլիսոփայության հիմունքներ, իրավունքի հիմունքներ, ֆիզիկական դաստիարակություն: Մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական դասընթացներ` բարձրագույն մաթեմատիկա, տնտեսամաթեմատիկական մոդելավորում, համակարգչային գրագիտություն, բնապահպանության հիմունքներ (էկոլոգիա), քաղպաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր: Ընդհանուր մասնագիտական դասընթացներ` տնտեսագիտության տեսություն, տնտեսական ուսմունքների պատմություն, տնտեսական պատմություն, համաշխարհային էկոնոմիկա, միջազգային տնտեսական հարաբերությունները և աշխարհագրությունը, միկրոէկոնոմիկա, մակրոէկոնոմիկա, նյութական արտադրության ճյուղերի էկոնոմիկա, արդյունաբերական ճյուղերի տեխնոլոգիա, մենեջմենտ, մարկետինգ (շուկայաբանություն), ֆինանսներ և վարկ, ներդրումների (ինվեստիցիաների) կառավարում, մունիցիպալ ինքնակառավարում, ժողովրդագրության և աշխատանքային ռեսուրսների տնտեսագիտություն, էկոնոմիկայի պետական կարգավորում, նորամուծությունների և որակի կառավարում, շուկայական մեխանիզմի և ձեռներեցության հիմունքներ, վիճակագրության ընդհանուր տեսություն, հաշվապահական հաշվառում, տնտեսական գործունեության վերլուծություն (աուդիտ), քաղաքացիական իրավունք, ձեռնարկատիրական իրավունք, կազմակերպման տեսություն, սոցիալտնտեսական վիճակագրություն, աշխատանքի էկոնոմիկա: Հատուկ մասնագիտական դասընթացներ` ստրատեգիական կառավարում, ձեռնարկությունների գործունեության կազմակերպում և կառավարում, անձնակազմի կառավարում, կառավարման որոշումների ընդհանուր տեսություն, սպասարկման ոլորտի (տուրիզմի, սպորտի, հյուրանոցային գործի, հասարակական սննդի) կառավարում, մաքսային և հարկային մենեջմենտ, բանկային մենեջմենտ, բանկային մենեջմենտ, ֆինանսական մենեջմենտ, բորսային մենեջմենտ, ռիսկի կառավարում և ապահովագրություն, կազմակերպչական վարվելակերպ, կառավարման տեղեկտվական տեխնոլոգիաներ: Կամընտրական դասընթացներ` կառավարման արտասահմանյան փորձը, գործավարության և օֆիսի կազմակերպում, բիզնեսի էկոնոմիկա և կառավարում, աշխատուժի պետական կառավարում, հռետորական արվեստ, գենդերային հիմնախնդիրները ՀՀ-ում: Ուսումնական և արտադրական պրակտիկա` -արդյունաբերական ձեռնարկություններ, ֆինանսավարկային կազմակերպություններ; - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, արդյունաբերական ձեռնարկություններ, ֆինանսավարկային կազմակերպություններ: Ավարտական քննություններ` - տնտեսագիտության տեսություն; - կառավարում: Նշված երկու առարկաներից որևէ մեկից դիպլոմային աշխատանք պաշտպանող ուսանողն ազատվում է տվյալ առարկայի ավարտական քննությունից:
|



