• Գրանցում
  • Armenian (Հայերեն)
  • Russian (CIS)
Fashion Modeling
E-mail
Հագուստի մոդելավորման բաժին

Հագուստի մոդելավորման (տեքստիլ և թեթև արդյունաբերության արտադրանքի գեղարվեստական նախագծում) բաժնի ուսանողները մասնակցում են նորաձևության ցուցահանդեսների, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Այս բաժնի ուսանողները մեծ պահանջարկ են վայելում դեռ ուսումնառության տարիներին և հաճախ աշխատանքի են հրավիրվում կարի ‎ֆաբրիկաների, նորաձևության սրահների և թատրոնների կողմից: Շրջանավարտները ստանում են հագուստի մոդելավորողի բակալավրի որակավորում, որից հետո կարող են կրթությունը շարունակել մագիստրատուրայում:

Հագուստի մոդելավորման բաժնի ուսանողներն ուսումնասիրում են հետևյալ առարկաները:

Ընդհանուր հումանիտար և հասարակագիտական-տնտեսագիտական դասընթացներ`
հայոց լեզու և խոսքի մշակույթ, ռուսաց լեզու և խոսքի մշակույթ, օտար լեզու, փիլիսոփայության հիմունքներ, տնտեսագիտության հիմունքներ, իրավունքի հիմունքներ, մասնագիտական թարգմանություն (ռուսաց լեզու), ‎ֆիզիկական դաստիարակություն:

Ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դաընթացներ`
համակարգչային գրագիտություն և գրա‎ֆիկա, գծագրություն, բնապահպանության հիմունքներ (էկոլոգիա), քաղպաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր:

Ընդհանուր մասնագիտական դասընթացներ`
գծանկար, գունանկար, կոմպոզիցիայի հիմունքներ (հորինվածք), արքիտեկտոնիկա, գունատեսություն, գունավոր գրա‎ֆիկա, հատուկ գծանկար, տեքստիլ գծանկարի տեխնիկա, գոբելենի տեխնիկա, արվեստի պատմություն, հագուստի պատմություն, ձեռագործի տեխնիկա, ազգային հագուստի պատմություն, հոգեբանություն:

Հատուկ մասնագիտական դասընթացներ`
ինտերիերի և էքստերյերի նախագծում և մոդելավորում, արդյունաբերական գրա‎ֆիկա, մակետավորում (կատարում նյութի վրա):

Կամընտրական դասընթացներ`
ակսեսուարների մշակման տեխնոլոգիա, մորթե արտադրատեսակների մշակման տեխնոլոգիա, հագուստի կոնստրուկտավորում մուլյաժային մեթոդով, հագուստի լրացուցիչ մանրակների նախագծում:

Ուսումնական և արտադրական պրակտիկա`
  • - պլեներ;
  • - կարի արտադրական միավորումներում;
  • - հանրապետության առաջատար թատրոնների հագուստների արվեստանոցներում:

Դիպլոմային նախագիծ կամ դիպլոմային աշխատանք`
  • Հագուստի կոմպոզիցիա:
  • Ավարտական քննություն`
  • Արվեստի պատմություն:
  • Ուսման տևողությունը՝ 4 տարի
  • Ուսման տարեկան վարձը՝ 175.000 դրամ
 
Գործընկերներ

www.slaq.am
www.hayeli.am
www.internettv.am

© 2012 www.academedu.org.
Site by Vahagn Podosyan.