• Գրանցում
  • Armenian (Հայերեն)
  • Russian (CIS)
E-mail

Կրթության Միջազգային Ակադեմիա`
Հայաստանի մասնավոր կրթության առաջատարը



Կրթության Միջազգային Ակադեմիան հիմնադրվել է 2006 թ.-ին` իր կազմում ընդգրկելով.
  • Երևանի Հայբուսակ Համալսարանը,
  • Հայկական Բաց Համալսարանը,
  • Լազարյանի Միջազգային Հարաբերությունների Ինստիտուտը և
  • Հայբուսակ Համալսարանի բազային քոլեջը:
Այս ուսումնական հաստատություններից յուրաքանչյուրն անցել է իր ուրույն ուղին, Հայաստանի կրթական համակարգում զբաղեցրել է իր հատուկ տեղը և ունեցել է բազմաթիվ հաջողություններ: Այսօր բուհերը միավորվում են է’լ ավելի փայլուն արդյունքներ ցուցաբերելու ակնկալիքով: Կրթության Միջազգային Ակադեմիայում կրթությունը անց է կացվում երեք լեզուներով` հայերեն, ռուսերեն և անգլերեն, ըստ դիմորդի ցանկության:







width=Հ. Լազարյանի անվան Միջազգային հարաբերությունների ինստիտուտը հիմնադրվել է 1997 թ-ին պրո‎ֆեսոր Աստաբատյանի կողմից:

2003 թ-ից ընդգրկվել է Երևանի "Հայբուսակ" համալսարանի կազմում, 2006 թ-ին դարձել է Կրթության Միջազգային Ակադեմիայի անդամ:Ինստիտուտն ունի հետևյալ ‎‎ֆակուլտետները`

Արևելագիտության` արաբերեն, թուրքերեն, պարսկերեն լեզու մասնագիտություններով;

Միջազգային հարաբերություններ;

Հ. Լազարյանի անվան ինստիտուտը հավատարմագրված է պետության կողմից (), ունի 300 ուսանող, տվել է 600 շրջանավարտ, որոնք աշխատում են ՀՀ և արտերկրի տարբեր հիմնարկներում և կազմակերպություններում:

Ինստիտուտում գործում է ուսանողական խորհուրդ, երիտասարդ դիվանագետների ակումբ, կազմակերպվում են "կլոր սեղաններ", որոնց հրավիրվում են հանրապետության բուհերի միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողներ: Ինստիտուտի ամբիոնները, ուսումնա-մեթոդական աշխատանքներից բացի, զբաղվում են գիտական գործունեությամբ:

Հետազոտությունները կատարվում են հետևյալ ուղղություններով` միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, դիվանագիտություն, արևելագիտություն, տնտեսագիտություն, կրոնագիտություն, իրավագիտություն, բնապահպանություն:


Ամեն տարի 2-5 ուսանողներ Իրանի դեսպանության հովանավորությամբ մեկնում են Իրանի Իսլամական հանրապետություն ուսումնառությունը շարունակելու:
 
Գործընկերներ

www.slaq.am
www.hayeli.am
www.internettv.am

© 2012 www.academedu.org.
Site by Vahagn Podosyan.