• Գրանցում
  • Russian (CIS)
  • English (United Kingdom)
Սխալ
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
Էլ.փոստ



Ֆիտոթերապիա (բուսաբուժություն),

6 հատոր, "Հայբուսակ" համալսարան,
2004 թ,768 էջ+128 էջ գունավոր ներդիր
Հեղինակներ` Լ.Վ.Հարությունյան, Ա.Լ.Հարությունյան, Ա.Ա.Թորոսյան, Ռ.Խ.Հովհաննիսյան
Գիրքը, որը բաղկացած է 6 հատորներից, մանրամասն տեղեկություններ է պարունակում աշխարհում հայտնի ավելի քան 2800 դեղաբույսերի մասին:

Սույն հատորը ընդգրկում է 164 տեսակ դեղաբույսեր, որոնց գերակշռող մասը Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիպող բույսեր են և հնուց ի վեր օգտագործվում են ժողովրդական բժշկության բնագավառում:

Դեղաբույսերը գրքում ներկայացված են ըստ հիվանդությունների բնույթի: Համառոտակի նկարագրվում են առանձին խմբերի հիվանդությունները:

Ըստ գլուխների մանրամասն նշվում է յուրաքանչյուր հիվանդության ֆիտոթերապիայի առանձնահատկությունները: Տրվում են յուրաքանչյուր դեղաբույսի հայերեն, լատիներեն և ռուսերեն անվանումները, ընտանիքը, արտաքին նկարագրությունը, տարածվածությունը /Հայաստանի համար մանրամասն/, պահպանության կարգավիճակը, հումքի բնույթը, դրանից ստացվող հիմնական պատրաստուկները, քիմիական կազմը, հիմնական բուժական նշանակությունը, տեղեկություններ ֆարմակոլոգիական ազդեցության և բժշկության բնագավառում օգտագործման մասին:

Գրքում զետեղված են առավել կարևոր 111 դեղաբույսերի գունավոր նկարները: Գիրքը նախատեսված է բժիշկների, կենսաբանների, համապատասղան ուսումնական հաստատությունների ուսանողների և ընթերցողների լայն շրջանների համար:

 

 


 

 

Հայաստանի բնությունը, նրա պաշտպանության եւ հարստացման ուղիները


2005 թ,518 էջ+136 էջ գունավոր ներդիր
Հեղինակ` Լ.Վ. Հարությունյան
Գիրքը հարուստ և ամփոփիչ տեղեկություններ է պարունակում Հայաստանի բնության մասին, նկարագրվում են հողային ծածկույթը, բուսական և կենդանական աշխարհները, ջրային, հանքային, ռեկրեացիոն ռեսուրսները, դրանց ներկա վիճակը, պահպանության և հարստացման, վերարտադրության խնդիրները, հետագա անելիքները:

Առանձնակի մանրամասնությամբ է խոսվում անտառների ներկա վիճակի, այդ բնագավառի կորուստների և վիճակը բարելավելու հետագա միջոցառումների մասին: Ընդարձակ բաժին է հատկացված արհեստական անտառապատման և կանաշապատման հարցերին:

Գիրքը նախատեսված է ոչ միայն բնապահպանության բնագավառի մասնագետների, այլ նաև ընթերցողների լայն շրջանների, հատկապես աշակերտության, ուսանողության, մանկավարժների, բառացիորեն` բոլորի համար:

 

 


 


Պարտիզագործի հանրագիտարան

հատոր 1, տպագրված է "Հայբուսակ" հալասարանի գիտական խորհրդի որոշմամբ: 2005 թ,334 էջ+192 էջ գունավոր ներդիր
Հեղինակ` Լ.Վ. Հարությունյան

 

 

 




Ճանապարհորդություն բնության գաղտնարաններում
հատոր 1, տպագրված է "Հայբուսակ" հալասարանի գիտական խորհրդի որոշմամբ: 2004 թ,444 էջ
Հեղինակ` Լ.Վ. Հարությունյան











Հետաքրքրաշարժ բուսաբանություն
"Հայբուսակ" հալասարան, "Հայբուսակ" հրատարակչություն: 2003 թ,400 էջ
Հեղինակ` Լ.Վ. Հարությունյան



Достоевский: время влияния

Հեղինակ` А.А.Арутюнян



Ընդհանուր էկոլոգիա
Հեղինակ` Լ.Վ. Հարությունյան



Գրական նամականի
Հեղինակ` Սուրեն Մուրադյան


Մարդու անատոմիայի ատլաս
Հեղինակ` Կ.Վ. Հարությունյան, Դ.Գ. Ասատրյան


Մաթեմատիկայի պատմություն
Հեղինակ` Սուրեն Վարդանյան


Բուսաբանական տերմինների ռուս-հայերեն բացատրական բառարան
Երեւանի Հայբուսակ ինստիտւտ



Բնության պահպանության հիմունքները
Հեղինակ` Է.Մ.Հայրապետյան,Լ.Վ. Հարությունյան

 

 

Կայքի բաժիններ

Հասցե` ՀՀ., Ք. Երևան, Աբելյան 6 | Հեռախոս` 39-61-61 | Էլ. հասցե` info@academedu.org

Հեղինակային իրավունքները պաշտպանված են՝ © 2012 Կրթության Միջազգային Ակադեմիա.
------------------------------------------------------------------------------------------------------------------------
Site by Vahagn Podosyan |