|
|
Կրթության Միջազգային Ակադեմիա` Կրթության Միջազգային Ակադեմիան հիմնադրվել է 2006 թ.-ին` իր կազմում ընդգրկելով.
Այս ուսումնական հաստատություններից յուրաքանչյուրն անցել է իր ուրույն ուղին, Հայաստանի կրթական համակարգում զբաղեցրել է իր հատուկ տեղը և ունեցել է բազմաթիվ հաջողություններ: Այսօր բուհերը միավորվում են է’լ ավելի փայլուն արդյունքներ ցուցաբերելու ակնկալիքով: Կրթության Միջազգային Ակադեմիայում կրթությունը անց է կացվում երեք լեզուներով` հայերեն, ռուսերեն և անգլերեն, ըստ դիմորդի ցանկության:
Երևանի «Հայբուսակ» համալասարանը հիմնադրվել է 1990 թ.-ին ակադեմիկոս Լևոն Հարությունյանի կողմից և դարձել է անկախ Հայաստանի առաջին մասնավոր բուհերից մեկը:
Համալսարանում գործում է առկա, հեռակա և անհատական ուսուցում, ասպիրանտուրա, կլինիկական օրդինատուրա, մասնագիտական վերապատրաստման թրեյնինգներ և դասընթացներ: Ուսուցումը երկաստիճան է` բակալավրիատ (4տարի), մագիստրատուրա (2տարի): Համալսարանում ուսանում են թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ արտերկրի քաղաքացիները: Կրթությունը անց է կացվում երեք լեզուներով` հայերեն, ռուսերեն և անգլերեն՝ ըստ դիմորդի ընտրության: Համալսարանի շրջանավարտները աշխատում են Հայաստանի Հանրապետության և արտերկրի պետական և մասնավոր հիմնարկներում և կազմակերպություններում: Հայբուսակ համալասարանն իրականացնում է լայնածավալ հրատարակչական գործունեություն: Մեր գիտական ներուժի հետազոտությունների արդյունքները հրատարակվել են դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների, բրոշյուրների տեսքով, գործնական օգնություն են դասախոսներին եւ ուսանողներին:
Կարող եք ուղարկել ընդունելության հայտ՝ օգտվելով մեր կողմից առաջարկված առցանց (Online) տարբերակից: |
Հասցե` ՀՀ., Ք. Երևան, Աբելյան 6 | Հեռախոս` 39-61-61 | Էլ. հասցե` info@academedu.org



