|
|
Կրթության Միջազգային Ակադեմիա` Կրթության Միջազգային Ակադեմիան հիմնադրվել է 2006 թ.-ին` իր կազմում ընդգրկելով.
Այս ուսումնական հաստատություններից յուրաքանչյուրն անցել է իր ուրույն ուղին, Հայաստանի կրթական համակարգում զբաղեցրել է իր հատուկ տեղը և ունեցել է բազմաթիվ հաջողություններ: Այսօր բուհերը միավորվում են է’լ ավելի փայլուն արդյունքներ ցուցաբերելու ակնկալիքով: Կրթության Միջազգային Ակադեմիայում կրթությունը անց է կացվում երեք լեզուներով` հայերեն, ռուսերեն և անգլերեն, ըստ դիմորդի ցանկության:
Երևանի «Հայբուսակ» համալսարանի հենակետային քոլեջը հիմնադրվել է 1997թ. միջնակարգ մասնագիտական կրթությամբ կադրեր պատրաստելու նպատակով:
Հենակետային քոլեջում ուսուցումը 2-3 տարի է, որից հետո շրջանավարտները կարող են շարունակել կրթությունը համալսարանի երկրորդ, իսկ գերազանցիկները` երրորդ կուրսում:
Քոլեջում գործում է նախապատրաստական բաժին, որտեղ 1 տարի սովորելուց հետո շրջանավարտները ստանում են տասներորդ դասարանի ատեստատ և համալսարանի համապատասխան ֆակուկտետի երկրորդ կուրսում ուսումը շարունակելու հնարավորություն: Քոլեջ կարող են ընդունվել ութերորդ, իններորդ և տասներորդ դասարաններն ավարտած աշակերտները:
Քոլեջում գործում են հետևյալ բաժինները`
Ութերորդ դասարանի կրթություն ունեցող ուսանողների ուսման տևողությունը 3 տարի է, տասներորդ դասարանի կրթություն ունեցողների համար` 2 տարի:
“Հայբուսակ” համալսարանի հենակետային քոլեջը Հայաստանի Հանրապետության առաջին և առ այսօր միակ պետության կողմից հավատարմագրված միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունն է:
Շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ:
Կարող եք ուղարկել ընդունելության հայտ՝ օգտվելով մեր կողմից առաջարկված առցանց (Online) տարբերակից:
|



