|
|
Ուսման տևողությունը 6 տարի է, որից հետո շրջանավարտները ստանում են բուժող բժշկի որակավորում: "Բուժական գործ" բաժնի ուսանողներն ուսումնասիրում են հետևյալ առարկաները: Հումանիտար և հասարակագիտական-տնտեսագիտական դասընթացներ` հայոց լեզու և խոսքի մշակույթ, ռուսաց լեզու և խոսքի մշակույթ, օտար լեզու, լատիներեն լեզու և բժշկական տերմինոլոգիա, հայ ժողովրդի պատմություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն, գեղագիտություն և բարոյագիտություն, փիլիսոփայություն, տրամաբանություն, հասարակագիտության հիմունքներ, բիոէթիկա, մշակութաբանություն, բժշկի գործունեության դիդակտիկա և հոգեբանության հիմունքներ, իրավագիտության հիմունքներ և դատական բժշկություն: Բնագիտական և կենսաբանա-բժկական դասընթացներ` բարձրագույն մաթեմատիկա, բժշկական ինֆորմատիկա, բժշկական ֆիզիկա, կենսաֆիզիկա և բժշկական սարքավորումներ, ընդհանուր և անօրգանական քիմիա, օրգանական քիմիա, բժշկական կենսաբանություն և մակաբուծություն, բժշկական ծագումնաբանություն (գենետիկա), հյուսվածքաբանություն, սաղմնաբանություն, բջջաբանություն, մանրէաբանություն, իմունաբանություն, վիրուսաբանություն, կենսաքիմիա, քաղպաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր, էկոլոգիայի և բնության պահպանության հիմունքներ, ֆիզիկական դաստիարակություն: Ընդհանուր մասնագիտական դասընթացներ` նորմալ անատոմիա, նորմալ ֆիզիոլոգիա, ընդհանուր առողջագիտություն, սոցիալական բժշկություն, առողջապահության կազմակերպում և էկոնոմիկա, մասնագիտական հիվանդություններ, համաճարակաբանություն, վարակիչ հիվանդություններ, բժշկական հոգեբանություն և հոգեբուժություն, թմրաբանություն, նյարդաբանություն և նյարդավիրաբուժություն, ախտաբանական անատոմիա, ախտաբանական ֆիզիոլոգիա, դիահերձում (սեկցիոն դասընթաց), ներքին հիվանդությունների ախտորոշում, ներքին հիվանդությունների ընդհանուր ֆիզիոթերապիա, ներքին հիվանդությունների զինվորական-դաշտային թերապիա, վերակենդանացում և ինտենսիվ թերապիա, անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա, համաբուժարանային թերապիա, թոքային հիվանդություններ (ֆտիզիատրիա), դեղաբանություն, կլինիկական դեղաբանություն, էնդոկրինոլոգիա, հիվանդի խնամք (թերապիա), ընդհանուր վիրաբուժություն և անեսթեզիոլոգիա, օպերատիվ վիրաբուժություն, վիրաբուժական հիվանդություններ, վնասվածքաբանություն և օրթոպեդիա, հիվանդի խնամք (վիրաբուժություն), մանկաբարձություն և գինեկոլոգիա, մանկաբուժություն, ակնաբուժություն, քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններ, ուրոլոգիա (միզաբանություն), մաշկավեներական հիվանդություններ, բժշկության պատմություն: Հատուկ մասնագիտական դասընթացներ` ռեպրոդուկտոլոգիա և սեքսոպաթոլոգիա, ճառագայթային թերապիա և ախտորոշում, բուսաբուժություն, պլաստիկ վիրաբուժություն, միկրովիրաբուժություն, ուռուցքաբանություն, ստոմատոլոգիա, դեղաբույսեր: Լրացուցիչ ցիկլեր` կլինիկական հոգեբանություն, բժշկական կոսմետոլոգիա, ֆիտոթերապիա:
Պրակտիկա`
Ավարտական եզրափակիչ քննություններ`
Տևողությունը՝ 4 տարի
Տարեկան վարձավճարը՝ 250.000 դրամ
|



