• Գրանցում
  • Russian (CIS)
  • English (United Kingdom)
Սխալ
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
Տնտեսագիտական ‎ֆակուլտետ
Էլ.փոստ
Դեկան` Նիկոլայ Արմենակի Օթարյան

Տնտեսագիտական ‎ֆակուլտետը գործում է 1991 թ-ից և արդեն տվել է շուրջ 900 շրջանավարտ, որոնց 70%-ն աշխատում է իր մասնագիտությամբ: Շրջանավարտները ստանում են տնտեսագետի որակավորում հետևյալ մասնագիտացումներով` ձեռնարկությունների էկոնոմիկա և կառավարում, մենեջմենտ, հաշվապահական հաշվառում և աուդիտ, ին‎ֆորմացիոն համակարգերը մենեջմենտում, տուրիզմի և սպասարկման ոլորտի մենեջմենտ, առողջապահական մենեջմենտ, բանկային մենեջմենտ: Շրջանավարտները կարող են շարունակել կրթությունը մագիստրատուրայում և ասպիրանտուրայում: Մեր շրջանավարտներն աշխատում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, մի շարք շրջանավարտներ աշխատում են համալսարանում որպես դասախոս:

Տնտեսագիտության ‎ֆակուլտետի ուսանողներն ուսումնասիրում են հետևյալ առարկաները:

Ընդհանուր հումանիտար և հասարակագիտական դասընթացներ`
- հայոց լեզու և խոսքի մշակույթ, ռուսաց լեզու և խոսքի մշակույթ, օտար լեզու, հայ ժողովրդի պատմություն, փիլիսոփայություն, քաղաքագիտություն, մշակութաբանություն, արտակարգ իրավիճակների առաջին բուժօգնություն և քաղ. պաշտպանություն, իրավագիտություն, ֆ‎իզիկական դաստիարակություն:

Մաթեմատիկական դասընթացներ`
- բարձրագույն մաթեմատիկա, հավանականության տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն, մաթեմատիկական ծրագրավորում, ին‎ֆորմատիկայի հիմունքներ, տեղեկատվական համակարգեր:

Ընդհանուր մասնագիտական դասընթացներ`
- տնտեսական աշխարհագրություն, բնապահպանություն և բնօգտագործման տեսություն, տեխնոլոգիական համակարգեր, տնտեսագիտության տեսություն, վիճակագրության ընդհանուր տեսություն, սոցիալ-տնտեսական վիճակագրություն, միջազգային տնտեսական հարաբերություններ, հաշվապահական հաշվառում, տնտեսական գործունեության վերլուծություն, տնտեսության մակրոտնտեսական կարգավորում, ձեռնարկությունների տնտեսագիտություն և արտադրության կազմակերպում, կառավարման հիմունքներ, շուկայագիտության հիմունքներ, տնտեսական պատմություն, տնտեսամաթեմատիկական մոդելավորում, աշխատանքի տնտեսագիտություն, ‎ֆինանսներ և վարկ:

Մասնագիտական դասընթացներ`
- ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության կազմակերպում, ձեռնարկությունների արտաքին տնտեսական գործունեության հիմունքներ, բիզնեսի էկոնոմիկա, արդյունաբերական էկոնոմիկայի կազմակերպում և պլանավորում, գիտատեխնիակական առաջընթացը և նրա կանխատեսումը, արտադրանքի որակի էկոնոմիկա և կազմակերպում, տիպային արտադրական գործունեության կազմակերպում և պլանավորում, ‎ֆիրմաների տեսություն, շուկայական մոդելավորման վերլուծության հիմնահարցեր:

Կամընտրական դասընթացներ`
- գործավ. ձեռնարկ. գործընթաց, բիզնեսի տնտեսագիտություն, կազմակերպում և պլանավորում, ոչ արտադրական ոլորտի ձեռնարկությունների տնտեսագիտություն, մրցակցային և մենաշնորհային կազմակերպություններ, նորմաները և նորմատիվները արդյունաբերության մեջ, արտադրական ծրագրերի մշակման հիմունքներ, արդյունաբերական ձեռնարկությունների տնտեսագիտության կազմակերպում և պլանավորում, թեթև և տեքստիլ արդյունաբերության տնտեսական կազմակերպում և պլանավորում, պետական ձեռնարկությունների տնտեսության կազմակերպում և պլանավորում, արդյունաբերական արտադրանքի հիմունքներ Հայաստանի Հանրապետությունում:

Ուսումնա-արտադրական պրակտիկա`
- Ուսումնա-արտադրական պրակտիկան անց է կացվում հետևյալ ձեռնարկություններում` ՀՀ-ում գործող բանկեր` Converse Bank (http://www.conversebank.am), BTA Invest Bank (http://www.banks.am/eng/index.php?sub=btainvest), Inecobank (http://www.inecobank.am), ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ, ՀՀ Ֆինանսների նախարարություն, "Աշտարակ Կաթ" արտադրական ձեռնարկություն (http://www.admp.am/index.php?lang=3), "Կիլիկիա" գարեջրի գործարան, "Նաիրիտ" արտադրական միավորում, "Արզնի" ջրերի գարծարան և այլն:

Ավարտական եզրափակիչ քննություններ`
  • - միկրոէկոնոմիկա;
  • - կառավարում;
  • - տնտեսական գործունեության վերլուծություն:

Ավարտական քննություններից մեկի փոխաարեն կարելի է պաշտպանել դիպլոմային աշխատանք:
Մասնագիտություն: Տեւողութ.: 1 տարվա վարձը(AMD):
Տնտեսագիտություն
4տ.
150 000
 

Կայքի բաժիններ

Հեղինակային իրավունքները պաշտպանված են՝ © 2012 Կրթության Միջազգային Ակադեմիա.
------------------------------------------------------------------------------------------------------------------------
Site by Vahagn Podosyan |