| Լ. ՔԱԼԱՇՅԱՆԻ ԱՆՎ. ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ |
|
|
Հումանիտար`
Դիզայնի`
Համալսարանում գործում է առկա և հեռակա ուսուցում: Ուսուցումը երկաստիճան է` բակալավրիատ (4տարի), մագիստրատուրա (2տարի): Հայկական Բաց համալսարանը հավատարմագրված է պետության կողմից, այն տվել է մոտ 3000 շրջանավարտ, որոնցից երեք գիտությունների թեկնածուներ: Պատրաստել է տասից ավելի դասախոսներ, որոնք դասավանդում են Բաց Համալսարանում: Շրջանավարտների մեծ մասը աշխատում է ՀՀպետական մարմիններում ,և մասնավոր հիմնարկ - ձեռնարկություններում ՀՀ-ում և արտերկրում,արդարադատության, կրթության, ժողտնտեսության տարբեր ճյուղերում: Մանկավարժության և հոգեբանության բաժնի շրջանավարտներն աշխատում են դպրոցներում և այլ ուսումնական հիմնարկներում: Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս մեծ ճանաչում են գտել դիզայնի և կերպարվեստի բաժինների շրջանավարտները, որոնցից շատերը աշխատում են խոշոր կազմակերպություններում, մասնակցում միջազգային ցուցահանդեսների և կազմակերպում անհատական ցուցահանդեսներ: 2005, 2006, 2007 թթ. համալսարանը շահել է կերպարվեստի բնագավառում միջազգային դրամաշնորհ: 2007 թ համալսարանը ձեռք է բերել սեփական մասնաշենք Երևանի կենտրոնական վայրերից մեկում (Կոմիտասի պողոտա Գրիբոյեդովի 15 ), որտեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները ժամանակակից, լիարժեք կրթություն ստանալու համար: |
Հասցե` ՀՀ., Ք. Երևան, Աբելյան 6 | Հեռախոս` 39-61-61 | Էլ. հասցե` info@academedu.org



