Դեկան` իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեղեցիկ Միխակի Գրիգորյան
Իրավաբանական բաժին`
Շրջանավարտները ստանում են իրավաբանության բակալավրի որակավորում, որից հետո կարող են անցնել աշխատանքի պետական և մասնավոր ձեռնարկություններում որպես իրավաբան: Ֆակուլտետը տվել է շուրջ 700 շրջանավարտ, որոնք հաջողությամբ աշխատում են ՀՀ իրավապահ մարմիններում, դատարաններում, դատախազությունում, քրեակատարողական հիմնարկներում, Արդարադտության Նախարարության ենթակայության տարբեր հիմնարկներում, նաև պետական և մասնավոր ձեռնարկությունների իրավաբանական բաժիններում: Շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել մագիստրատուրայում և ԳԱԱ ասպիրանտուրայում: Իրավաբանական բաժնի ուսանողներն ուսումնասիրում են հետևյալ առարկաները:
Ընդհանուր հումանիտար և հասարակագիտական-տնտեսագիտական դասընթացներ`
հայոց լեզու և խոսքի մշակույթ, ռուսաց լեզու և խոսքի մշակույթ, մասնագիտական թարգմանություն (ռուսաց լեզու), օտար լեզու, քաղաքագիտության հիմունքներ, լատիներեն, հայոց պատմության հիմնահարցեր, տրամաբանության հիմունքներ, փիլիսոփայության հիմունքներ, տնտեսագիտության հիմունքներ, ֆիզիկական դաստիարակություն:
Մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական դասընթացներ`
համակարգչային գրագիտություն, բնապահպանության հիմունքներ (էկոլոգիա), քաղպաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր:
Ընդհանուր մասնագիտական դասընթացներ`
պետության և իրավունքի տեսություն, արտասահմանյան երկրների պետության և իրավունքի պատմություն, քաղաքական և իրավաբանական ուսմունքների պատմություն, Հայաստանի պետությոն և իրավունքի պատմություն, հայ իրավաբանական և քաղաքական մտքի պատմություն, հռոմեական իրավունք, միջազգային իրավունք, սահմանադրական իրավունք, արտասահմանյան երկրների սահմանադրական իրավունք, իրավական վիճակագրություն, փախստականների իրավական վիճակը և գենդերային հիմնախնդիրները ՀՀ-ում, կրիմինալիստիկա, փաստաբանական ծառայություն, քրեաբանություն (կրիմինոլոգիա), քաղաքացիական դատավարություն, դատախազական գործունեություն, տնտեսական դատարան, նոտարիատ, ՀՀ դատարանակազմություն և իրավապահ մարմիններ:
Հատուկ մասնագիտական դասընթացներ`
մունիցիպալ իրավունք, միջազգային մասնավոր իրավունք, մարդու իրավունքների հիմունքներ, ձեռնարկատիրական իրավունք, քրեական իրավունք, քրեական դատավարություն, քաղաքացիական իրավունք, վարչական իրավունք, ընտանեկան իրավունք, աշխատանքային իրավունք, ֆինանսական իրավունք, քրեակատարողական իրավունք, հողային իրավունք, քաղաքացիական կատարողական իրավունք, բնապահպանական իրավունք, հարկային իրավունք, դատական հոգեբանություն, դատական բժշկություն, մաքսային իրավունք, հռետորական արվեստ, իրավաբանական հոգեբանություն:
Կամընտրական դասընթացներ`
պետությունը և հատուկ ծառայությունները, բնակարանային իրավունք, սահմանադրական արդարադատություն, գենոցիդի հանցագործությունն ու դրա դեմ պայքարի հիմնահարցերը:
Ուսումնական և արտադրական պրակտիկա`
Ուսանողներն անցնում են պրակտիկա ՀՀ Արդարադատության նախարարությունում, կրիմինալիստիկայի լաբորատորիայում, դատարաններում, իրավապաշտպան մարմիններում, փաստաբանական գրասենյակներւոմ, ինչպես նաև միջազգային մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների գրասենյակներում:
Ավարտական քննություններ`
- - պետության և իրավունքի տեսություն
- - քրեական իրավունք
Նշված երկու առարկաներից որևէ մեկից դիպլոմային աշխատանք պաշտպանող ուսանողն ազատվում է տվյալ առարկայի ավարտական քննությունից:
- Ուսման տևողությունը՝ 4 տարի, (հեռակա բաժնում՝ 5տարի)
- Տարեկան վարձը՝ 175.000 դրամ (արտերկրի քաղաքացիների համար՝ 350.000 դրամ)