• Գրանցում
  • Russian (CIS)
  • English (United Kingdom)
Սխալ
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
  • JFTP::connect: Could not connect to host "localhost" on port 21
Էլ.փոստ
Տնտեսագիտական բաժին

Շրջանավարտները ստանում են տնտեսագիտության բակալավրի որակավորում կառավարում մասնագիտությամբ, որից հետո կարող են շարունակել կրթությունը մագիստրատուրայում կամ անցնել աշխատանքի ժողովրդական տնտեսության բոլոր ոլորտներում` արտադրական հիմնարկներում, բանկերում, առևտրային կազմակերպություններում, հայ-արտասահմանյան բիզնես-ձեռնարկություններում և այլն: Տնտեսագիտական բաժնի ուսանողներն ուսումնասիրում են հետևյալ առարկաները:

Ընդհանուր հումանիտար և հասարակագիտական-տնտեսագիտական դասընթացներ`
հայոց լեզու և խոսքի մշակույթ, ռուսաց լեզու և խոսքի մշակույթ, մասնագիտական թարգմանություն (ռուսաց լեզու), օտար լեզու, քաղաքագիտության հիմունքներ, հայոց պատմության հիմնահարցեր, փիլիսոփայության հիմունքներ, իրավունքի հիմունքներ, ‎ֆիզիկական դաստիարակություն:

Մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական դասընթացներ`
բարձրագույն մաթեմատիկա, տնտեսամաթեմատիկական մոդելավորում, համակարգչային գրագիտություն, բնապահպանության հիմունքներ (էկոլոգիա), քաղպաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր:

Ընդհանուր մասնագիտական դասընթացներ`
տնտեսագիտության տեսություն, տնտեսական ուսմունքների պատմություն, տնտեսական պատմություն, համաշխարհային էկոնոմիկա, միջազգային տնտեսական հարաբերությունները և աշխարհագրությունը, միկրոէկոնոմիկա, մակրոէկոնոմիկա, նյութական արտադրության ճյուղերի էկոնոմիկա, արդյունաբերական ճյուղերի տեխնոլոգիա, մենեջմենտ, մարկետինգ (շուկայաբանություն), ‎ֆինանսներ և վարկ, ներդրումների (ինվեստիցիաների) կառավարում, մունիցիպալ ինքնակառավարում, ժողովրդագրության և աշխատանքային ռեսուրսների տնտեսագիտություն, էկոնոմիկայի պետական կարգավորում, նորամուծությունների և որակի կառավարում, շուկայական մեխանիզմի և ձեռներեցության հիմունքներ, վիճակագրության ընդհանուր տեսություն, հաշվապահական հաշվառում, տնտեսական գործունեության վերլուծություն (աուդիտ), քաղաքացիական իրավունք, ձեռնարկատիրական իրավունք, կազմակերպման տեսություն, սոցիալտնտեսական վիճակագրություն, աշխատանքի էկոնոմիկա:

Հատուկ մասնագիտական դասընթացներ`
ստրատեգիական կառավարում, ձեռնարկությունների գործունեության կազմակերպում և կառավարում, անձնակազմի կառավարում, կառավարման որոշումների ընդհանուր տեսություն, սպասարկման ոլորտի (տուրիզմի, սպորտի, հյուրանոցային գործի, հասարակական սննդի) կառավարում, մաքսային և հարկային մենեջմենտ, բանկային մենեջմենտ, բանկային մենեջմենտ, ‎ֆինանսական մենեջմենտ, բորսային մենեջմենտ, ռիսկի կառավարում և ապահովագրություն, կազմակերպչական վարվելակերպ, կառավարման տեղեկտվական տեխնոլոգիաներ:

Կամընտրական դասընթացներ`
կառավարման արտասահմանյան փորձը, գործավարության և օ‎ֆիսի կազմակերպում, բիզնեսի էկոնոմիկա և կառավարում, աշխատուժի պետական կառավարում, հռետորական արվեստ, գենդերային հիմնախնդիրները ՀՀ-ում:

Ուսումնական և արտադրական պրակտիկա`
-արդյունաբերական ձեռնարկություններ, ‎ֆինանսավարկային կազմակերպություններ;

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, արդյունաբերական ձեռնարկություններ, ‎ֆինանսավարկային կազմակերպություններ:
Ավարտական քննություններ`
- տնտեսագիտության տեսություն;
- կառավարում:

Նշված երկու առարկաներից որևէ մեկից դիպլոմային աշխատանք պաշտպանող ուսանողն ազատվում է տվյալ առարկայի ավարտական քննությունից:
  • Ուսման տևողությունը՝ 4 տարի
  • Տարեկան վարձավճար՝ 150.000 դրամ
 

Կայքի բաժիններ

Հեղինակային իրավունքները պաշտպանված են՝ © 2012 Կրթության Միջազգային Ակադեմիա.
------------------------------------------------------------------------------------------------------------------------
Site by Vahagn Podosyan |