Դեկան` Ռոստոմյան Անահիտ Հարությունի
- Հասցե` Երևան, Գրիբոյեդովի 15
- Հեռախոս` (+37410) 571597
Շրջանավարտները ստանում են արևելագիտության բակալավրի որակավորում, որը թույլ է տալիս աշխատել որպես արևելյան լեզուների ուսուցիչ կամ որպես թարգմանիչ: Ուսումնասիրվող լեզուներն են` արաբերեն, պարսկերեն, թուրքերեն: Ուսանողները պրակտիկան անցնում են տվյալ լեզվի երկրում, դեսպանատներում և այլն: Այս ֆակուլտետի ուսանողները բազմիցս շահել են դեսպանատների կողմից անց կացվող լեզվի մրցույթները և անվճար մեկնել տվյալ երկիր ուսումնառության:
Արևելագիտության ֆակուլտետի ուսանողներն ուսումնասիրում են հետևյալ առարկաները:
Ընդհանուր հումանիտար և հասարակագիտական-տնտեսագիտական դասընթացներ`
քաղաքական պատմություն, հայ ժողովրդի պատմություն, քաղաքագիտություն, փիլիսոփայություն, գեղագիտություն և բարոյագիտություն, սոցիոլոգիա, տնտեսագիտություն, բարոյագիտություն, տրամաբանություն, կրոնի պատմություն, մշակութաբանություն, իրավագիտություն, ֆիզիկական դաստիարակություն:
Մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական դասընթացներ`
համակարգչային գրագիտություն, քաղպաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր, էկոլոգիա և բնապահպանության հիմունքներ (էկոլոգիա), բժշկագիտության հիմունքներ:
Ընդհանուր մասնագիտական դասընթացներ`
հայոց լեզու, ռուսաց լեզու,ռուսաց լեզվի և հայերենի համադրական քերականություն, օտար լեզու եվրոպական, օտար լեզվի և հայերենի համադրական քերականություն, գրաբար, գրականագիտության ներածություն, հայ ժողովրդական բանահյուսություն, հայ գրականության պատմություն:
Մասնագիտական դասընթացներ`
մասնագիտական լեզու, մասնագիտական լեզվի բանասիրության ներածություն, մասնագիտական լեզվի պատմություն, ուսումնասիրվող երկրի պատմություն, ուսումնասիրվող երկրի աշխարհագրություն, ուսումնասիրվող երկրի գրականության պատմություն, իսլամագիտության ներածություն, Արևելքի պատմություն, ուսումնասիրվող երկրի հասարակական-քաղաքական մտքի պատմություն, լեզվաբանության ներածություն, մասնագիտական լեզվի պրակտիկում, թարգմանության տեսություն և պրակտիկա, ուսումնասիրվող երկրի հոգեվոր և նյութական մշակույթի պատմություն, մասնագիտական լեզվի դասավանդման մեթոդիկա, մասնագիտական լեզվի գրականության պատմություն:
Կամընտրական առարկաներ`
աշխարհի քաղաքական քարտեզ, Արևելքի երկրների սոցիալ-տնտեսական վերապահումները, արաբական երկրների նոր պատմություն, դասական լեզուներ, բառարանագիտություն, տեքստաբանություն, լրագրի լեզուն և ոճը, միջազգային ժուռնալիստիկա:
Ուսումնական և մանկավարժական պրակտիկա`
Յուրաքանչյուր կուրսում ուսանողներն անցնում են ուսումնական կամ արտադրական պրակտիկա դեսպանատներում, միջազգային կազմակերպությունների գրասենյակներում, դպրոցներում և համալսարանում: Լավագույն ուսանողները մեկնում են ուսումնասիրվող լեզուների երկրները անվճար ուսանելու` մասնակցելով դեսպանատների անցկացրած մրցույթներին:
Ավարտական եզրափակիչ քննություններ`
- - արևելքի պատմություն
- - մասնագիտական լեզու;
Ուման տևողությունը՝ 4 տարի
Տարեկան վարձավճար՝ 150.000 դրամ