• Գրանցում
  • Russian (CIS)
  • English (United Kingdom)
Էլ.փոստ

Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ ԿՄԱ գիտական խորհրդի հանդիսավոր ընդլայնված նիստը՝ նվիրված մեր Անկախության 20-ամյակին: Այս լուսավոր տոնն առիթ դարձավ ևս մեկ անգամ հիշելու և հարգանքի տուրք մատուցելու նրանց, ում ջանքերով ձեռք է բերվել Անկախությունը և պարգևատրելու մեր բուհերի վաստակաշատ դասախոսներին:


Կրթաթոշակներ սահմանվեցին ԿՄԱ 20 ուսանողների համար, որոնք զոհված ազատամարտիկների զավակներ են:

Պատվավոր պրոֆեսորի կոչումներ շնորհվեցին այն դասախոսներին, ովքեր Կրթության Միջազգային Ակադեմիայում աշխատել են երկար ժամանակ և մեծ ավանդ ունեն պատանի սերնդի կրթության գործում:

Ուսանողական պառլամենտը հանդես եկավ նախաձեռնությամբ՝ շնորհակալագիր հանձնել կրթության և մշակույթի հարցերում անուրանալի վաստակ ունեցող, ուսանողությանն ու մտավորականությանը մշտապես աջակցող բարեգործ, գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Առաջարկը միաձայն ընդունվեց բուռն ծափահարություններով և ջերմ եռանդով:

 

 

Կայքի բաժիններ

Գործընկերներ

www.slaq.am
www.hayeli.am
www.internettv.am

© 2012 www.academedu.org.
Site by Vahagn Podosyan.