|
|
«Ով ձգտում է մեծագույն սխրանքների՝ մեծագույն փորձությունների պիտի ենթարկվի»։ Ռաֆայել Մնացականյան. ԿՄԱ Մշակութային խորհրդի նախագահ:
Տասնյակ մեծամաշտաբ միջոցառումների հաղորդավար։ 2010-ի օգոստոսի 7 նշանակվել եմ Կրթության Միջազգային Ակադեմիայի Մշակութային խորհրդի նախագահ։ UNI BEST միջուսանողական, միջբուհական մրցույթ-փառատոնի կազմակերպիչ և գեղարվեստական ղեկավար։ Ռադիո MAO-ի հիմնադիր տնօրեն։ Երաժշտություն, կինո, թատրոն... Այս բոլորն ինձ հրապուրում է: Փորձեցի, հաջողվեց, սակայն քիչ է... Թևեր եմ ուզում, ճախրել եմ ուզում անամպ երկնքում, ուզում եմ վերևից տեսնել այն, ինչ չեմ տեսնում այստեղից, շտկել եմ ուզում, օգնել եմ ուզում, ստեղծել եմ ուզում... Նոր մտահղացումները ինձ մոտ ամենօրյա բնույթ են կրում։ Իհարկե, հնարավոր չէ բոլորը կյանքի կոչել և եթե անգամ մեկը, երկուսը ստացվում են, դա արդեն ձեռքբերում է։ Նաև չի կարելի մոռանալ, որ յուրաքանչյուր ցանկություն մահ է գտնում իր բավարարության մեջ։ Ազգերը հզոր են իրենց մշակույթով, իսկ մենք, ամենահարուստ մշակութային արժեքներ ունեցող ազգերից ենք: Հայրենասիրության ճիշտ չափանիշը օգտակար ու գեղեցիկ կյանքով ապրելն է: Մենք պետք է միավորվենք, բռունցքվենք, բարին խորհենք, բարին գործենք, բարին արարենք։ |



