|
|
Կրթության Միջազգային Ակադեմիա` Կրթության Միջազգային Ակադեմիան հիմնադրվել է 2006 թ.-ին` իր կազմում ընդգրկելով.
Այս ուսումնական հաստատություններից յուրաքանչյուրն անցել է իր ուրույն ուղին, Հայաստանի կրթական համակարգում զբաղեցրել է իր հատուկ տեղը և ունեցել է բազմաթիվ հաջողություններ: Այսօր բուհերը միավորվում են է’լ ավելի փայլուն արդյունքներ ցուցաբերելու ակնկալիքով: Կրթության Միջազգային Ակադեմիայում կրթությունը անց է կացվում երեք լեզուներով` հայերեն, ռուսերեն և անգլերեն, ըստ դիմորդի ցանկության:
Հ. Լազարյանի անվան Միջազգային հարաբերությունների ինստիտուտը հիմնադրվել է 1997 թ-ին պրոֆեսոր Աստաբատյանի կողմից:2003 թ-ից ընդգրկվել է Երևանի "Հայբուսակ" համալսարանի կազմում, 2006 թ-ին դարձել է Կրթության Միջազգային Ակադեմիայի անդամ:Ինստիտուտն ունի հետևյալ ֆակուլտետները` Արևելագիտության` արաբերեն, թուրքերեն, պարսկերեն լեզու մասնագիտություններով; Միջազգային հարաբերություններ; Հ. Լազարյանի անվան ինստիտուտը հավատարմագրված է պետության կողմից (), ունի 300 ուսանող, տվել է 600 շրջանավարտ, որոնք աշխատում են ՀՀ և արտերկրի տարբեր հիմնարկներում և կազմակերպություններում: Ինստիտուտում գործում է ուսանողական խորհուրդ, երիտասարդ դիվանագետների ակումբ, կազմակերպվում են "կլոր սեղաններ", որոնց հրավիրվում են հանրապետության բուհերի միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողներ: Ինստիտուտի ամբիոնները, ուսումնա-մեթոդական աշխատանքներից բացի, զբաղվում են գիտական գործունեությամբ: Հետազոտությունները կատարվում են հետևյալ ուղղություններով` միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, դիվանագիտություն, արևելագիտություն, տնտեսագիտություն, կրոնագիտություն, իրավագիտություն, բնապահպանություն: Ամեն տարի 2-5 ուսանողներ Իրանի դեսպանության հովանավորությամբ մեկնում են Իրանի Իսլամական հանրապետություն ուսումնառությունը շարունակելու: |
Հասցե` ՀՀ., Ք. Երևան, Աբելյան 6 | Հեռախոս` 39-61-61 | Էլ. հասցե` info@academedu.org



