• Գրանցում
  • Armenian (Հայերեն)
  • English (United Kingdom)
Дизайн интерьера
E-mail
Դեկան` Դոնարա Ասքանազի Հարությունյան

Կերպարվեստի ամբիոն
Կերպարվեստի ֆակուլտետը ստեղծվել է 2000 թվականին Գեղագիտության Ազգային Կենտրոնի և Հայկական Բաց Համալսարանի համագործակցության շնորհիվ` Սամվել Բաղդասարյանի, Արա Գուրզադյանի և Մանվել Բաղդասարյանի նախաձեռնությամբ:

Դասախոսական կազմի մեջ ընդգրկված են այն արվեստագետները, արվեստաբանները և մշակութաբանները, որոնք այսօր ակտիվ գործում են Հայաստանի ժամանակակից արվեստի դաշտում: Կերպարվեստի ֆակուլտետի կենսագրությունը իրենից ներկայացնում է ուսանողների` երիտասարդ արվեստագետների մասնակցությունը հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, աշխատանքային սեմինարների, դասախոսությունների, ֆորումների և այլն:

2006 թվականից Կերպարվեստի ամբիոնի նախաձեռնությամբ և Բաց Հասարակության Ինստիտուտի Բուդապեշտ "Արվեստ և Մշակույթ" ցանցային ծրագրի օժանդակությամբ ստեղծվեց "Փոփոխություններ փոխանակումների միջոցով" կրթական փորձարարական նախագիծը: Նախագծի ղեկավարն է Ռուբեն Արևշատյանը, որը նաև դասավանդում է կերպարվեստի ամբիոնում 2003 թվականից:

"Փոփոխություններ փոխանակումների միջոցով" կրթական փորձարարական նախագծի գլխավոր նպատակն է հրավիրել նախկին Խորհրդային Միությունից,եւ այլ երկրներից ժամանակակից արվեստում գործող արվեստագետների, արվեստաբանների, համադրողների ներկայացնելու իրենց երկրների ժամանակակից արվեստը և կիսել իրենց արտիստիկ կամ համադրողական փորձառությունը ուսանողների հետ:

Այս ‎ֆակուլտետը համագործակցում է աշխարհի առաջատար արվեստի կենտրոնների հետ, ներգրավված է կրթական նախագծերում:

Գեղանկարչության բաժնի ուսանողներն ուսումնասիրում են հետևյալ առարկաները:

Ընդհանուր հումանիտար և հասարակագիտական-տնտեսագիտական դասընթացներ`
հայոց լեզու և խոսքի մշակույթ, ռուսաց լեզու և խոսքի մշակույթ, օտար լեզու, փիլիսոփայության հիմունքներ, տնտեսագիտության հիմունքներ, իրավունքի հիմունքներ, մանկավարժություն, ‎ֆիզիկական դաստիարակություն:

Մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական դասընթացներ`
համակարգչային գրագիտություն և գրա‎ֆիկա, բնապահպանության հիմունքներ (էկոլոգիա), քաղպաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր:

Հատուկ մասնագիտական դասընթացներ`
գեղանկարչություն, գծանկար, կոմպոզիցիա, պլաստիկա, պլաստիկ անատոմիա, հեռանկարչություն, գունատեսություն և գունատեխնիկա, հայ և արտասահմանյան արվեստի պատմություն, մշակութաբանություն, դիզայնի հիմունքներ:

Հատուկ մասնագիտական դասընթացներ`
  • դեկորատիվ-կիրառական արվեստ,
  • վիզուալ կոմունիկացիա:

Կամընտրական առարկաներ`
  • մեդիալ տեխնոլոգիաներ,
  • ինֆ‎որմատիկա,
  • արվեստի լրագրություն,
  • արվեստի մարկետինգ:

Ուսումնական և արտադրական պրակտիկա`
  • - պլեներ;
  • - ստեղծագործական պրակտիկա;
  • - նախադիպլոմային պրակտիկա:
  • Դիպլոմային նախագիծ կամ դիպլոմային աշխատանք` Գեղանկար, գրա‎ֆիկա կամ դեկորատիվ-կիրառական արվեստ:
Ավարտական քննություն`
  • Արվեստի պատմություն:
Գեղանկարչություն.
  • ՈՒսման տևողություն՝ 4 տարի,
  • Տարեկան վարձավճար՝ 185.000 դրամ
Հագուստի մոդելավորում.
  • Ուսման տևողություն՝ 4 տարի
  • Տարեկան վարձավճար՝ 175.000 դրամ
Ինտերյերի և էքստերյերի դիզայն.
  • Ուսման տևողություն՝ 4 տարի
  • Տարեկան վարձավճար՝ 175.000 դրամ
 

Разделы сайта

Գործընկերներ

www.slaq.am
www.hayeli.am
www.internettv.am

© 2012 www.academedu.org.
Site by Vahagn Podosyan.