• Գրանցում
  • Armenian (Հայերեն)
  • English (United Kingdom)
Дипломатия
E-mail
Շրջանավարտները ստանում են բակալավրի որակավորում միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ, որից հետո կարող են անցնել աշխատանքի միջազգային կազմակերպություններում, դեսպանատներում, պետական և մասնավոր ձեռնարկություններում, կամ շարունակել կրթությունը մագիստրատուրայում:

Միջազգային հարաբերությունների բաժնի ուսանողներն ուսումնասիրում են հետևյալ առարկաները:

Ընդհանուր հումանիտար և հասարակագիտական-տնտեսագիտական դասընթացներ`
  • հայոց լեզու և խոսքի մշակույթ,
  • ռուսաց լեզու և խոսքի մշակույթ,
  • մասնագիտական թարգմանություն (ռուսաց լեզու),
  • փիլիսոփայության հիմունքներ,
  • մշակութաբանության հիմունքներ,
  • տրամաբանություն, իրավունքի հիմունքներ,
  • կրոնների պատմություն, տնտեսագիտության հիմունքներ,
  • ‎ֆիզիկական դաստիարակություն:

Մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական դասընթացներ`
  • համակարգչային գրագիտություն,
  • բնապահպանության հիմունքներ (էկոլոգիա),
  • քաղպաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր:

Ընդհանուր մասնագիտական դասընթացներ`
  • մասնագիտության ներածություն, աշխարհի քաղաքական քարտեզ,
  • հայոց պատմության հիմնահարցեր,
  • քաղաքագիտության հիմունքներ,
  • քաղաքական ուսմունքների պատմություն,
  • համեմատական քաղաքագիտություն,
  • քաղաքական հոգեբանություն,
  • առաջին օտար լեզու (անգլերեն,
  • ‎ֆրանսերեն, գերմաներեն),
  • մասնագիտական թարգմանություն (առաջին օտար լեզու),
  • երկրագիտություն (առաջին օտար լեզու),
  • քաղաքական սոցիոլոգիա,
  • երկրորդ օտար լեզու (եվրոպական),
  • երկրորդ օտար լեզու (արևելյան),
  • միջազգային տնտեսական հարաբերություններ,
  • Հայաստանի հարակից երկրների պատմություն,
  • պետության և իրավունքի տեսություն,
  • միջազգային իրավունք,
  • սահմանադրական իրավունք,
  • արտասահմանյան երկրների սահմանադրական իրավունք,
  • արդի հայ սփյուռքը,
  • հռետորական արվեստ:

Հատուկ մասնագիտական դասընթացներ`
  • դիվանագիտության հիմունքներ,
  • միջազգային հարաբերությունների տեսության հիմունքներ,
  • միջազգային հարաբերությունները և դիվանագիտությունը հին աշխարհում,
  • միջազգային հարաբերությունները և դիվանագիտությունը միջին դարերում,
  • միջազգային հարաբերությունները և դիվանագիտությունը նոր ժամանակներում,
  • միջազգային հարաբերությունները և դիվանագիտությունը նորագույն ժամանակներում,
  • Ռուսաստանի կայսրության դիվանագիտություն, ԽՍՀՄ-ի դիվանագիտությունը, ՀՀ միջազգային դրությունը և արդի քաղաքականությունը,
  • հայ դիվանագիտության պատմություն,
  • Ղարաբաղյան հիմնահարցը և միջազգային դիվանագիտությունը,
  • միջազգային կազմակերպություններ,
  • դիվանագիտական և հյուպատոսական իրավունք և ծառայություններ,
  • դիվանագիտական արարողակարգ և էթիկա,
  • աշխարհաքաղաքականություն (գեոպոլիտիկա),
  • հայկական հարցը և միջազգային դիվանագիտությունը,
  • դիվանագիտական բանակցությունների վարում,
  • Ռուսաստանյան Դաշնության քաղաքականությունը,
  • ԱՄՆ և Եվրամիության քաղաքականություն:

Կամընտրական դասընթացներ`
  • Արևելքի պատմություն, Արևմտյան Եվրոպայի պատմություն,
  • ժողովրդավարության ժամանակակից կոնցեպցիաներ,
  • միջազգային պայմանագրերի իրավունք,
  • ԶԼՄ միջազգային հարաբերությունների համակարգում,
  • անհատը և քաղաքականությունը:

Ուսումնական և արտադրական պրակտիկա`
ՀՀ Արտաքին Գործերի նախարարություն, դեսպանատներ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, Եվրախորհրդի հայաստանյան գրասենյակ, քաղաքական կազմակերպություններ, զանգվածային լրատվամիջոցներ, ԵԱՀԿ, արևելագիտության ինստիտուտ, պատմության ինստիտուտ:

Ավարտական քննություններ`
  • - միջազգային հարաբերությունների և դիվանագիտության պատմություն և տեսություն;
  • - օտար լեզու:

"Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության պատմություն և տեսություն" առարկայից դիպլոմային աշխատանք պաշտպանող ուսանողն ազատվում է այդ առարկայի ավարտական քննությունից:




ՈՒսման տևողությունը՝ 4 տարի
Տարեկան վարձավճար՝ 150.000 դրամ
 

Разделы сайта

Գործընկերներ

www.slaq.am
www.hayeli.am
www.internettv.am

© 2012 www.academedu.org.
Site by Vahagn Podosyan.