• Գրանցում
  • Armenian (Հայերեն)
  • English (United Kingdom)
Юриспруденция
E-mail

Դեկան` իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեղեցիկ Միխակի Գրիգորյան

Իրավաբանական բաժին`
Շրջանավարտները ստանում են իրավաբանության բակալավրի որակավորում, որից հետո կարող են անցնել աշխատանքի պետական և մասնավոր ձեռնարկություններում որպես իրավաբան: Ֆակուլտետը տվել է շուրջ 700 շրջանավարտ, որոնք հաջողությամբ աշխատում են ՀՀ իրավապահ մարմիններում, դատարաններում, դատախազությունում, քրեակատարողական հիմնարկներում, Արդարադտության Նախարարության ենթակայության տարբեր հիմնարկներում, նաև պետական և մասնավոր ձեռնարկությունների իրավաբանական բաժիններում: Շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել մագիստրատուրայում և ԳԱԱ ասպիրանտուրայում: Իրավաբանական բաժնի ուսանողներն ուսումնասիրում են հետևյալ առարկաները:

Ընդհանուր հումանիտար և հասարակագիտական-տնտեսագիտական դասընթացներ`
հայոց լեզու և խոսքի մշակույթ, ռուսաց լեզու և խոսքի մշակույթ, մասնագիտական թարգմանություն (ռուսաց լեզու), օտար լեզու, քաղաքագիտության հիմունքներ, լատիներեն, հայոց պատմության հիմնահարցեր, տրամաբանության հիմունքներ, փիլիսոփայության հիմունքներ, տնտեսագիտության հիմունքներ, ‎ֆիզիկական դաստիարակություն:

Մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական դասընթացներ`
համակարգչային գրագիտություն, բնապահպանության հիմունքներ (էկոլոգիա), քաղպաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր:

Ընդհանուր մասնագիտական դասընթացներ`
պետության և իրավունքի տեսություն, արտասահմանյան երկրների պետության և իրավունքի պատմություն, քաղաքական և իրավաբանական ուսմունքների պատմություն, Հայաստանի պետությոն և իրավունքի պատմություն, հայ իրավաբանական և քաղաքական մտքի պատմություն, հռոմեական իրավունք, միջազգային իրավունք, սահմանադրական իրավունք, արտասահմանյան երկրների սահմանադրական իրավունք, իրավական վիճակագրություն, փախստականների իրավական վիճակը և գենդերային հիմնախնդիրները ՀՀ-ում, կրիմինալիստիկա, փաստաբանական ծառայություն, քրեաբանություն (կրիմինոլոգիա), քաղաքացիական դատավարություն, դատախազական գործունեություն, տնտեսական դատարան, նոտարիատ, ՀՀ դատարանակազմություն և իրավապահ մարմիններ:

Հատուկ մասնագիտական դասընթացներ`
մունիցիպալ իրավունք, միջազգային մասնավոր իրավունք, մարդու իրավունքների հիմունքներ, ձեռնարկատիրական իրավունք, քրեական իրավունք, քրեական դատավարություն, քաղաքացիական իրավունք, վարչական իրավունք, ընտանեկան իրավունք, աշխատանքային իրավունք, ‎ֆինանսական իրավունք, քրեակատարողական իրավունք, հողային իրավունք, քաղաքացիական կատարողական իրավունք, բնապահպանական իրավունք, հարկային իրավունք, դատական հոգեբանություն, դատական բժշկություն, մաքսային իրավունք, հռետորական արվեստ, իրավաբանական հոգեբանություն:

Կամընտրական դասընթացներ`
պետությունը և հատուկ ծառայությունները, բնակարանային իրավունք, սահմանադրական արդարադատություն, գենոցիդի հանցագործությունն ու դրա դեմ պայքարի հիմնահարցերը:

Ուսումնական և արտադրական պրակտիկա`
Ուսանողներն անցնում են պրակտիկա ՀՀ Արդարադատության նախարարությունում, կրիմինալիստիկայի լաբորատորիայում, դատարաններում, իրավապաշտպան մարմիններում, փաստաբանական գրասենյակներւոմ, ինչպես նաև միջազգային մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների գրասենյակներում:

Ավարտական քննություններ`

  • - պետության և իրավունքի տեսություն
  • - քրեական իրավունք
Նշված երկու առարկաներից որևէ մեկից դիպլոմային աշխատանք պաշտպանող ուսանողն ազատվում է տվյալ առարկայի ավարտական քննությունից:

 

 

  • Ուսման տևողությունը՝ 4 տարի, (հեռակա բաժնում՝ 5տարի)
  • Տարեկան վարձը՝ 175.000 դրամ (արտերկրի քաղաքացիների համար՝ 350.000 դրամ)

 

 

Разделы сайта

Գործընկերներ

www.slaq.am
www.hayeli.am
www.internettv.am

© 2012 www.academedu.org.
Site by Vahagn Podosyan.