• Գրանցում
  • Armenian (Հայերեն)
  • English (United Kingdom)
Элемент. Методика образования
E-mail

Շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ` ճարտարագիտության բակալավրի որակավորմամբ, որը թույլ է տալիս նրանց աշխատել պետական և մասնավոր ձեռնարկություններում: Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովման բաժնի ուսանողներն ուսումնասիրում են հետևյալ առարկաները:

Ընդհանուր հումանիտար և հասարակագիտական-տնտեսագիտական առարկաներ`
հայոց լեզու և խոսքի մշակույթ, ռուսաց լեզու և խոսքի մշակույթ, օտար լեզու, հայ ժողովրդի պատմություն, փիլիսոփայություն, քաղաքագիտություն, մշակութաբանություն, տնտեսագիտության հիմունքներ, իրավագիտություն, ֆ‎իզիկական դաստիարակություն:

Մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական դասընթացներ`
բարձրագույն մաթեմատիկա, ֆիզիկա, հաշվողական մաթեմատիկա, ճարտարագիտական գրաֆիկա, հաշվողական տեխնիկա և ինֆորմատիկայի մաթեմատիկական հիմունքներ, քաղաքական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմունքներ, բնապահպանության հիմունքներ (էկոլոգիա):

Ընդհանուր մասնագիտական դասընթացներ`
էլեկտրատեխնիկա, նյութագիտություն, չափագիտություն և ստանդարտացման հիմունքներ, ճյուղային էկոնոմիկա և կազմակերպում, կենսագործունեության անվտանգություն, միկրոէլեկտրոնիկայի ֆիզիկական հիմունքներ, էլեկտրոնիկա և սխեմատեխնիկա, ԷՀՄ կազմակերպում ճարտարագիտության մեջ:

Հատուկ մասնագիտական դասընթացներ`
օպերացիոն համակարգեր, տեղեկատվական տեխնոլոգիաներ, համակարգչային ցանցեր և հեռակապ, միկրոպրոցեսորային համակարգեր, միկրոպրոցեսորային համակարգեր (պրակտիկում), տվյալների բազաներ, արհեստական բանականություն, համակարգչային ցանցերի կազմակերպում, մեքենայական գրաֆիկա, ծրագրավորման լեզուներ, ինֆորմացիոն համակարգերի անվտանգություն, համակարգչային ծրագրավորում, ինֆորմացիայի կիրառման տեսություն:

Կամընտրական առարկաներ`

  • ինտելեկտուալ համակարգեր,
  • ավտոմատիկայի հիմունքներ,
  • ծրագրավորման նոր լեզուներ,
  • ինֆորմացիայի անվտանգության տեսություն:


Ուսումնական և արտադրական պրակտիկա`
Ուսանողներն անցնում են պրակտիկա երկրորդ, երրորդ և չորրորդ կուրսերում Հանրապետության առաջավոր հաշվողական կենտրոններում և լաբորատորիաներում, ինչպիսիք են ՀՀ ԳԱԱ հաշվողական կենտրոնը, Հայկական Բաց Համալսարանի և Երևանի "Հայբուսակ" համալսարանի համակարգչային լաբորատորիաները, Երևանի ՄՄԳՀԻ և այլն:

Ավարտական եզրափակիչ քննություններ`

  • - միկրոպրոցեսորային համակարգեր;
  • - ծրագրավորման լեզուներ:
Նշված առարկաներից որևէ մեկից դիպլոմային աշխատանք պատպանելու դեպքում ուսանողն ազատվում է տվյալ առարկայի ավարտական քննությունից:



 

  • Տեւողություն՝ 4տարի
  • 1 տարվա վարձը(AMD)՝ 150 000

 

 

Разделы сайта

Գործընկերներ

www.slaq.am
www.hayeli.am
www.internettv.am

© 2012 www.academedu.org.
Site by Vahagn Podosyan.