• Գրանցում
  • Armenian (Հայերեն)
  • English (United Kingdom)
Общая терапия
E-mail

Ուսման տևողությունը 6 տարի է, որից հետո շրջանավարտները ստանում են բուժող բժշկի որակավորում: "Բուժական գործ" բաժնի ուսանողներն ուսումնասիրում են հետևյալ առարկաները:

Հումանիտար և հասարակագիտական-տնտեսագիտական դասընթացներ` հայոց լեզու և խոսքի մշակույթ, ռուսաց լեզու և խոսքի մշակույթ, օտար լեզու, լատիներեն լեզու և բժշկական տերմինոլոգիա, հայ ժողովրդի պատմություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն, գեղագիտություն և բարոյագիտություն, փիլիսոփայություն, տրամաբանություն, հասարակագիտության հիմունքներ, բիոէթիկա, մշակութաբանություն, բժշկի գործունեության դիդակտիկա և հոգեբանության հիմունքներ, իրավագիտության հիմունքներ և դատական բժշկություն:

Բնագիտական և կենսաբանա-բժկական դասընթացներ` բարձրագույն մաթեմատիկա, բժշկական ին‎ֆորմատիկա, բժշկական ֆիզիկա, կենսա‎ֆիզիկա և բժշկական սարքավորումներ, ընդհանուր և անօրգանական քիմիա, օրգանական քիմիա, բժշկական կենսաբանություն և մակաբուծություն, բժշկական ծագումնաբանություն (գենետիկա), հյուսվածքաբանություն, սաղմնաբանություն, բջջաբանություն, մանրէաբանություն, իմունաբանություն, վիրուսաբանություն, կենսա‎քիմիա, քաղպաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր, էկոլոգիայի և բնության պահպանության հիմունքներ, ֆիզիկական դաստիարակություն:

Ընդհանուր մասնագիտական դասընթացներ` նորմալ անատոմիա, նորմալ ‎ֆիզիոլոգիա, ընդհանուր առողջագիտություն, սոցիալական բժշկություն, առողջապահության կազմակերպում և էկոնոմիկա, մասնագիտական հիվանդություններ, համաճարակաբանություն, վարակիչ հիվանդություններ, ‎ բժշկական հոգեբանություն և հոգեբուժություն, թմրաբանություն, նյարդաբանություն և նյարդավիրաբուժություն, ախտաբանական անատոմիա, ախտաբանական ‎ֆիզիոլոգիա, դիահերձում (‎սեկցիոն դասընթաց), ներքին հիվանդությունների ախտորոշում, ներքին հիվանդությունների ընդհանուր ‎‎ֆիզիոթերապիա, ներքին հիվանդությունների զինվորական-դաշտային թերապիա, վերակենդանացում և ինտենսիվ թերապիա, անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա, համաբուժարանային թերապիա, թոքային հիվանդություններ (‎ֆտիզիատրիա), դեղաբանություն, կլինիկական դեղաբանություն, էնդոկրինոլոգիա, հիվանդի խնամք (թերապիա), ընդհանուր վիրաբուժություն և անեսթեզիոլոգիա, օպերատիվ վիրաբուժություն, վիրաբուժական հիվանդություններ, վնասվածքաբանություն և օրթոպեդիա, հիվանդի խնամք (վիրաբուժություն), մանկաբարձություն և գինեկոլոգիա, մանկաբուժություն, ակնաբուժություն, քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններ, ուրոլոգիա (միզաբանություն), մաշկավեներական հիվանդություններ, բժշկության պատմություն:

Հատուկ մասնագիտական դասընթացներ` ռեպրոդուկտոլոգիա և սեքսոպաթոլոգիա, ճառագայթային թերապիա և ախտորոշում, բուսաբուժություն, պլաստիկ վիրաբուժություն, միկրովիրաբուժություն, ուռուցքաբանություն, ստոմատոլոգիա, դեղաբույսեր:

Լրացուցիչ ցիկլեր` կլինիկական հոգեբանություն, բժշկական կոսմետոլոգիա, ֆիտոթերապիա:

 

Պրակտիկա`

  • - հիվանդասենյակի և բուժագործության բուժքրոջ օգնական;
  • - շտապ և անհետաձգելի օգնության բուժակի օգնական;
  • - ստացիոնար բժշկի օգնական;
  • - շտապ և անհետաձգելի օգնության բժշկի օգնական:

 

Ավարտական եզրափակիչ քննություններ`

  • - ներքին հիվանդություններ;
  • - վիրաբուժական հիվանդություններ;
  • - մանկաբարձություն և գինեկոլոգիա:

Տևողությունը՝ 4 տարի
Տարեկան վարձավճարը՝ 250.000 դրամ
 

Разделы сайта

Գործընկերներ

www.slaq.am
www.hayeli.am
www.internettv.am

© 2012 www.academedu.org.
Site by Vahagn Podosyan.