• Գրանցում
  • Armenian (Հայերեն)
  • English (United Kingdom)
E-mail

 

ԼԵՎՈՆ ՎՌԱՄԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
(1927 - 2007)
Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մի շարք ակադեմիաների ակադեմիկոս, Հայբուսակ համալսարանի հիմնադիր և առաջին ռեկտոր: 400-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, տպագրել է 40-ից ավելի մենագրություններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ, դասագրքեր, և բառարաններ: Գիտական հետաքրքրությունները՝ էկոլոգիա, բնապահպանություն, բուսաբանություն, կանաչապատում, բուսաբուժություն, դեկորատիվ կանաչապատում, լանդշաֆտային ճարտարապետություն:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

2006 - 	Կրթության Միջազգային Ակադեմիայի նախագահ, ԿՄԱ գիտական խորհրդի նախագահ
1995 - 	Խ. Աբովյանի անվ. Հայկական Պետական Մանկավարժական ինստիտուտի (այժմ համալսարան) կենսաբանության և կենսաբանության դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ
1994 - 	«Հարություն» գիտակրթական ասոցիացիայի նախագահ
1990-1993 	Հայբուսակ ինստիտուտի (այժմ համալսարան) ռեկտոր
1978 - 	Խ. Աբովյանի անվ. Հայկական Պետական Մանկավարժական ինստիտուտի գյուղհիմունքների ամբիոնի վարիչ
1973 - 	Հայաստանի ԳԱ Բուսաբանության ինստիտուտի կանաչապատման և լանդշաֆտային ճարտարապետության բաժնի վարիչ
1962 - 	Ավագ գիտական աշխատող Հայաստանի ԳԱ Բուսաբանության ինստիտուտում

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ, ՊԱՐԳԵՎՆԵՐ, ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ
2007 - 	Միջազգային Ինֆորմատիզացիայի Ակադեմիայի (www.iia.ca) անդամ
2006 -	ՌԴ Բժշկատեխնիկական Ակադեմիայի իսկական անդամ
2003 - 	Անանիա Շիրակացու անվան մեդալ՝ ՀՀ նախագահի հրամանագրով
2002 -	Էկոլոգիայի և Կենսագործունեության Անվտանգության գիտությունների Ակադեմիայի (http://www.maneb.spb.su/)  իսկական անդամ 
Միջազգային Մանկավարժական Ակադեմիայի անդամ
1983 - 	Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի և արհմիութենական հանրապետական կոմիտեի պատվոգիր
Բնության պահպանության ընկերության հանրապետական խորհրդի նախագահության պատվոգիր
1983 - 	Պրոֆեսորի կոչում
1978 - 	Հայաստանի գյուղատնտեսության նախարարության պատվոգիր
1976 - 	«Գիտելիք» Համամիութենական ընկերության պատվոգիր
1973 - 	ԳԱ գովեստագիր
ԽՍՀՄ Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի բրոնզե մեդալ
1971 - 	Հայաստանի Ժուռնալիստների Միության անդամ
1970 - 	Դոկտորական ատենախոսություն
1961 - 	Թեկնածուական ատենախոսություն
	
ԳՐՔԵՐ ԵՎ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2007 - 	Արցախի ֆլորան (2 հատոր). Երևան, Հայբուսակ համալսարանի հրատարակչություն
2006 -	Պարտիզագործի հանրագիտարան (2 հատոր), Երևան, Հայբուսակ համալսարանի հրատարակչություն
1993-2006	Ֆիտոթերապիա (8 հատոր), Երևան, Հայբուսակ համալսարանի հրատարակչություն
2005 -	Հայաստանի բնությունը, նրա պահպանության և հարստացման ուղիները, Երևան, Հայբուսակ համալսարանի հրատարակչություն 
2004 - 	Ճանապարհորդություն բնության գաղտնարաններում, Երևան, Հայբուսակ համալսարանի հրատարակչություն
2003 - 	Հետաքրքրաշարժ բուսաբանություն, Երևան, Հայբուսակ համալսարանի հրատարակչություն 
1997 - 	Ընդհանուր էկոլոգիա (բուհական դասագիրք), I պրակ, Երևան, Հայբուսակ համալսարանի հրատարակչություն
1997 - 	Ընդհանուր էկոլոգիա (բուհական դասագիրք), II պրակ, Երևան, Հայբուսակ համալսարանի հրատարակչություն
1996 - 	Հանրաճանաչ դեղաբույսերի օգտագործման համառոտ ձեռնարկ, Երևան, Հայբուսակ համալսարանի հրատարակչություն (Ա. Լ. Հարությունյանի համահեղինակությամբ)
1987 - 	Քո շրջապատի ծաղիկները. Գիտահանրամատչելի ակնարկ, Երևան, «Արևիկ»
1986 - 	Հայաստանի դենդրոֆլորան, հատոր II, Երևան, «Լույս» (Ս. Լ. Հարությունյանի համահեղինակությամբ)
1986 - 	Կանաչ շինարարության հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, Հայկական ԽՍՀ ԳԱ հրատ. (Ֆ. Ճ. Հայրապետյանի և Յա. Ի. Մուլիքջանյանի համահեղինակությամբ
1985 - 	Հայաստանի դենդրոֆլորան, հատոր I, Երևան, «Լույս» (Ս. Լ. Հարությունյանի համահեղինակությամբ)
1984 - 	Քո շրջապատի թփերը. Գիտահանրամատչելի ակնարկ, Երևան, «Սովետական գրող»
1983 - 	Քո շրջապատի ծառերը. Գիտահանրամատչելի ակնարկ, Երևան, «Սովետական գրող»
1983 - 	Բնության պահպանության հիմունքները (բուհական դասագիրք), Երևան, «Լույս» (Մ. Հայրապետյանի համահեղինակությամբ)
1981 - 	Որ ավելի գեղեցիկ դառնա Սևանը, Երևան, «Լույս»
1974 - 	Անտառապուրակներ և կանաչ գոտիներ, Երևան, «Հայաստան»
1969 - 	Լանդշաֆտային պարկաշինություն, Երևան, «Հայաստան»
1962 - 	Գյուղական բնակավայրերի կանաչապատումը, Երևան, «Հայաստան» (Ս. Պ. Աթոյանի համահեղինակությամբ)
1961 - 	Ճանապրահների և փողոցների կանաչապատումը, Երևան, «Հայաստան» (Ս. Պ. Աթոյանի համահեղինակությամբ)

 

 

 

Разделы сайта

Գործընկերներ

www.slaq.am
www.hayeli.am
www.internettv.am

© 2012 www.academedu.org.
Site by Vahagn Podosyan.